▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամուսնալուծությունիցս հետո են սկսվել իմ ու Շուշաննայի հարաբերությունները. Վահե Սայան

Ամուսնալուծությունիցս երկար ժամանակ հետո են սկսվել իմ ու Շուշաննայի հարաբերությունները. Վահե Սայանը՝ աղմկահարույց հրապարկման մասին

Life.panorama.am-ը գրում է. «Ինչպես Շուշաննա Թովմասյանն իր սրբի դեմքով ընտանիք քանդեց». արդեն մի քանի ժամ է` այս վերնագրմամբ նյութը մեծ տարածում է գտել մամուլում: Դերասանուհուն մեղադրում են ռեժիսոր Վահե Սայանի ընտանիքը քանդելու և վերջինիս կնոջից նրան խլելու մեջ:

Կայքի հետ զրույցում Վահե Սայանի հետ չհերքեց, որ ինքն ու Շուշանը միասին են:

«Այո, ես ամուսնալուծված մարդ եմ և իրավունք ունեմ կյանքս նորից սկսել: Ես եմ որոշում ում հետ կապեմ կյանքս և ինչպես դա անեմ: Ես ամուսնալուծվել եմ գրեթե 1.5 տարի առաջ, բայց նախկին կնոջս հետ ունեմ նորմալ հարաբերություններ, ունեմ նաև երեխա, ում համար անում եմ ամեն հնարավորը: Ամուսնալուծությունիցս երկար ժամանակ հետո նոր սկսվել են իմ հարաբերությունները Շուշաննայի հետ: Ո՞ւմ եմ խանգարում. չի կարելի մարդու կյանք մտնել ու նման կերպ արտահայտվել ընդամենը դիտում ունենալու համար»:

Հարաբերությունների օրինականացման մասին ռեժիսորն ասաց. «Արդեն վեց ամիս է, ինչ ես ու Շուշաննան միասին ենք: Իհարկե, իր բնականոն հունով մեր հարաբերությունները կտեղափոխվեն օրինական հարթություն, սակայն առավել մանրամասներ չեմ ուզում ասել»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կարդացեք նաև` Հիասթափություն, ափսոսանք, անիմաստ հիշողություն. Շուշաննա Թովմասյանը` չստացված հարաբերության մասին և ոչ միայն

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին