Գարիկ Մարտիրոսյանի և նրա հրեա կնոջ` Ժաննա Լևինայի հայաստանյան արձակուրդները շարունակվում են: Ժաննա Լևինան Instagram-ի իր էջում զվարճալի տեսանյութ է հրապարակել, որն արվել է Երևանի Ազատության հրապարակում։
«Հետևի պլանում Երևանի Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի առկայությունը, ի զարմանս ինձ, չօգնեց իրականացնել դրամատուրգիական մտահաղացումս։Իսկ երբ վեց ժամ փորձից ու արևային հարվածից հետո ինձ մոտեցավ Պյոտր Իլիչ Չայկովսկին՝ ասելով՝ Ժաննա, այլևս այդպես մի արա, ես հասկացա, որ բալետի պրիմա լինելու փոխարեն բալետից շատ հեռու եմ։Աջակցության համար շնորհակալություն @elina_janibekyan-ին և @papyan28-ին։ Դուք արեցիք ամենը, ինչ կարող էիք։ Ամեն դեպքում, փոքրիկ կարապների պարը պետք է պարեն իրական փոքրիկ կարապները», - տեսանյութը մակագրել է Գարիկի կինը։