▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում Mercedes-ով բախվել են երգչուհի Սյուզի Մելիքյանի Range Rover-ին

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

​​​​​​​

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Իսակովի պողոտայում Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է Range Rover մակնիշի 55 ԼN 555 համարանիշի ավտոմեքենային:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չեն եղել:

Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները, սակայն վարորդները հրաժարվել են ՃՈ աշխատակիցների ծառայությունից, իսկ Mercedes-ի վարորդն էլ ընդունել է, որ վթարի մեղավորը ինքն է եղել:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Range Rover-ը վարել է ճանաչված երգչուհի Սյուզի Մելիքյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին