▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բանակում» սերիալի Համբարձումը ոչ սթափ վիճակում խախտել է հասարակական կարգը. նրան տարել են ոստիկանություն

Արտակարգ դեպք Երևանում. «Բանակում» հեռուստասերիալից հայտնի Հմբոն խմած վիճակում փորձում էր խոչընդոտել օպերատորների աշխատանքը. Նրան տեղափոխեցին ոստիկանություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ հուլիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ֆրանսիայի հրապարակում Ճանապարհային ոստիկանության կազմակերպած միջոցառման ժամանակ «Բանակում» հեռուստասերիալից հայտնի Համբարձումը՝ նույն ինքը Էմիլ Գալստյանը, հայտնվել էր այդտեղ և խանգարում էր օպերատորների աշխատանքը: Նրան թվում էր, թե բոլորը իրեն են նկարում, քանի որ երևի աստղային հիվանդությամբ է տառապում: Ամեն կերպ փորձում էր խոչընդոտել օպերատորների աշխատանքին:

Վերջինիս նկատմամբ ոգելիչ խմիչք օգտագործած վիճակով հասարակության նկատմամաբ ցուցաբերած անհարգալից վերաբերմունքի համար կազմվել է վարչական ակտ և տուգանվել 20. 000 ՀՀ դրամով, քանի որ նրա մոտ վերջին մեկ տարվա ընթացքում այս երևույթը կրկնվող բնույթ է կրել: 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին