▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեկնարկում է «Հայաստանի ձայնը» նախագծի 4-րդ եթերաշրջանը

BlogNews.am-ը գրում է. Մեկնարկում է «Հայաստանի ձայնը» նախագծի 4-րդ եթերաշրջանը, որը կրկին բացահայտելու է տաղանդավոր և նոր արտիստների: Նախագիծը ներկայանալու է ժյուրիի նոր կազմով և նոր տաղավարով:

«Այս տարի մասնակիցների թիվն անհամեմատ ավելի մեծ է: Նախորդ եթերաշրջաններում 1000-1500 մասնակից ենք ունեցել, այս տարի թիվն աճել է: Այս տարի շատ են դիմորդները Հայաստանից. ի դեպ, կան մասնակիցներ, ովքեր իրենց ուժերը կրկին են փորձում»,- զրույցում նշեց նախագծի գլխավոր պրոդյուսեր Իրինա Վարդանյանը: 

Այս եթերաշրջանում ժյուրիի երեք անդամները նոր են: Իրինան նշում է, որ, ըստ ֆորմատի, ժյուրիի մեկ փորձված անդամ ունենալը ցանկալի է. «Մասնակիցները ոգևորությամբ են սպասում լսումների փուլին: Խորհուրդ եմ տալիս նրանց լինել հետաքրքիր և ամենակարևորը` տարբերվող: Հոլանդական «Տալպա» ընկերության կողմից աշխարհահռչակ «Ձայն» նախագիծն առաջին հերթին փնտրում է վառ ձայներ և վոկալային ուժեղ տվյալներ: Շատ կարևորում ենք նաև երգերի ընտրությունը: Մենք մասնակիցների կողքին ենք և կաջակցենք ճիշտ ընտրություն անելու հարցում: Այս ամենից հետո մեր մասնակիցների հետ կաշխատեն պրոֆեսիոնալ վոկալիստներ»:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին