Life.panorama.am-ը գրում է. արդեն հայտնելենք, որ հունիսի 20-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում պետք է կայանար Գոհար Հովհաննիսյանի և Ռուբեն Սասունցու համերգ-ներկայացումը, սակայն ինչ-ինչ պատճառներով համերգը տեղափոխվել էր հուլիսի 20-ին, իսկ օրերս կազմակերպչի աշխատանքային ոչ ցանկալի գործելաոճի պատճառով Գոհար Հովհաննիսյանն ու Ռուբեն Սասունցին առհասարակ հրաժարվել են այդ օրը ելույթ ունենալ:
Գոհար Հովհաննիսյանը շեշտեց. «Առաջադրված պայմանները չկատարելու պատճառով ես ու Ռուբեն Սասունցին հրաժարվում ենք երգել հուլիսի 20-ին կայանալիք համերգին: Մեր այս որոշման պատճառը կազմակերպիչների անփույթ վերաբերմունքն ու գործի չիմացությունն է: Միաժամանակ, ես ու Ռուբենը խոստանում ենք մեր հանդիսատեսին առաջիկայում լրացնել այս չկայացած համերգի բացը»:
Գոհար Հովհաննիսյանը հրաժարվեց կազմակերպչի անունը նշել: Հետաքրքրվելով, թե ինչպես է կայացել նրանց շփումը, Գոհարը մանրամասնեց.
«Կազմակերպիչը մի երիտասարդ աղջիկ էր: Նա մեզ առաջարկեց համագործակցել, մենք էլ որոշեցինք վստահել, թեև առանձնապես չէինք ճանաչում նրան: Իհարկե, երկար ժամանակ մենք տեսնում էինք նրանց անփույթ վերաբերմունքը, բայց անընդհատ սպասում էինք՝ հուսալով, որ կսթափվեն ու գործի կանցնեն: Նրանք անգամ աֆիշան չփոխեցին, երբ հունիսի 20-ի համերգը փոխարինվեց հուլիսի 20-ով, ու մինչ այսօր էլ աֆիշայի վրա գրված է հին ամսաթիվը: Մի խոսքով, էլ չասեմ, որ չկատարեցին համապատասխան վճարումները, արդյունքում հասկացանք, որ համագործակցելն ուղղակի անիմաստ է: Այդ աղջկան բազմիցս ասել եմ, որ 15 օրում նման մաշտաբային համերգ կազմակերպելը գրեթե անհնար է, որ հարկավոր է երկարատև պատրաստություն, բայց նա անընդհատ վստահեցնում էր, որ գործը գլուխ կբերի: Մենք ընդամենը երկու անգամ ենք հանդիպել, իսկ վերջերս նրա անձնական խնդիրների պատճառով առհասարակ չենք հանդիպել»:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում