▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Պետրոսյանը բացահայտում է նոր՝ «Դեպի երազանք» ֆիլմի մանրամասները

 

Blognews.am-ը գրում է. Հուլիսի 31-ին Յուքոմ ցանցում գործող Արմենիա Պրեմիումի եթերում մեկնարկում է 25 մասից բաղկացած «Դեպի երազանք» ֆիլմը: Այն մի աղջկա մասին է, ով երազում է երգչուհի դառնալու մասին. այստեղ հեռուստադիտողը կտեսնի այդ ճանապարհի բարդությունները, վերելքները և բարձունքները: Կայքի հետ զրույցում նախագծի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը բացել է փակագծերը:

«Այս նախագիծն իմ դարակում դեռ յոթ-ութ տարի կար, բայց ռիսկ չեմ արել այն իրականացնել. չէի գտնում այն աղջկան, ով կլիներ գլխավոր դերում: Ուզում էի՝ լիներ մեկը, ով հա՛մ կխաղար , հա՛մ էլ կկատարեր երգերը: Գլխավոր դերում ներկայանում է Քրիստինե Եղոյանը։ Նա Դրամատիկ թատրոնի դերասանուհի է, և նրա համար դրամատիկ կերպարում ներկայանալը բարդ չէ: Քրիստինեն նաև ունի վոկալային լավ տվյալներ, մի քանի անգամ վոկալի դասերի գնալուց հետո սկսեց ավելի լավ երգել»: 

Ֆիլմը երաժշտական ուղղվածությամբ է, և ինչպես Արմենն է նշում, հատուկ ֆիլմի համար գրվել է երեք նոր երգ, որոնց հեղինակը Արման Անտոնյանն է. «Գլխավոր դերակատարուհին երգ ունի, որը նվիրված է իր մայրիկին, այսինքն՝ ըստ սյուժեի՝ երգը հենց դերասանուհին է գրել: Բացի դրանից՝ նա սկսում է աշխատել ակումբում, ձայնագրում է նոր երգ և այդ երգի հիման վրա տեսահոլովակ է նկարահանում»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին