▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Համլետ Գևորգյանը` Մոսկվայում մշտական բնակություն հաստատելու պատճառների մասին

Արդեն տեղեկացրել ենք, որ հայկական ժողովրդական երգերի հայտնի կատարող, վաստակավոր արտիստ Համլետ Գևորգյանն ընտանիքի հետ մշտական բնակության նպատակով տեղափոխվել է Մոսկվա: Armlur.am-ը զրուցել է երգչի հետ պատճառների մասին: Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.

-Հայաստանից Մոսկվա տեղափոխվելը մեծ աղմուկ է բարձրացրել: Նույնիսկ մեկնաբանություններ հնչեցին, թե արտագաղթը Ձեզ էլ չշրջանցեց: Այնուամենայնիվ, ինչո՞ւ գնացիք:

 -Ես ամսվա մեջ մեկ անգամ Հայաստանում եմ լինում, թե՛ ձայնագրման աշխատանքների հետ կապված, թե՛ տարբեր միջոցառումների մասնակցություններով: Իմ կապը նույն է մնում Հայաստանի հետ: Պարզապես ամեն առիթով ստիպված եմ լինում Մոսկվայից Երեւան գալ՝ համերգի, միջոցառման եւ այլ առիթների դեպքում:

 -Իսկ ինչո՞ւ հենց Մոսկվա:

 -Առաջին պատճառը, որ ես չընտրեցի Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակություն հաստատելու առաջարկը, դա այն էր, որ ես չցանկացա Հայաստանից, իմ ժողովրդից կտրվել: Այստեղ՝ Ռուսաստանում, շատ հայեր կան, ովքեր ունեն իմ երգի կարիքը: Ես կլինեմ ե՛ւ ՌԴ-ում, ե՛ւ Հայաստանում: Շատ զայրացած եմ «արտագաղթ» բառի պարբերաբար օգտագործման համար, քանի որ այն ինձ ցավ է պատճառում: Արտագաղթում են գուցե ուրիշները, բայց իմ դեպքում դա արտագաղթ չէ: Ես անպայման պետք է սնվեմ Հայաստանի մշակույթով եւ ներկա լինեմ բոլոր գործընթացներին: Այնպես որ, ինձ որեւէ դեպքում բացակա չդնեք:

 -Արդյոք կա՞ն խանգարող այլ հանգամանքներ, որոնք նպաստեցին Ձեր՝ Հայաստանից գնալուն:

 -Ես, առհասարակ, Հայաստանում ինձ վատ չեմ զգացել, պարզապես հանգամանքների բերումով է այդպես ստացվել: Մեր երկրում բաներ կան, որոնք ինձ չեն բավարարում: Խոսքը աշխատանքային, կենցաղային առաջընթացի մասին է: Երբ մարդ ցանկանում է աճել, մասշտաբները մեծանում են, արդեն պետք է ինչ-որ մի միջոց ձեռնարկի՝ ավելի առաջ գնալու համար: Իմ՝ Մոսկվա մեկնելը համարեք այդ քայլերից մեկը դեպի առաջընթաց: Ուրիշ բան չկա: Ես խնդիր չունեմ Հայաստանում որեւէ մեկի հետ. բանվորից մինչեւ նախագահ, բոլորին սիրում եմ, հարգում եմ եւ փոխադարձ այդ հարգանքը ստանում եմ: Ուղղակի դրսում տնտեսապես ավելի աշխույժ է: Ասեմ, որ Հայաստանում համագործակցում եմ նույն երաժիշտների, նույն երգահանների հետ: Ոչինչ չի փոխվել:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին