Տորոնտոյում երեկ տեղի է ունեցել Կանադայի ամենամեծ հայկական փառատոնը՝ Toronto Summerfest-ը, որին ելույթ է ունեցել նաև Սիրուշոն, ով մինչ այդ մենահամերգով էր հանդես եկել Մոնրեալում:
Երգչուհին հանդիսատեսին ասել է, որ Տորոնտոն իր համար տան նման է, որովհետև այնտեղ է ապրել 2 տարի:
«Գիտե՞ք՝ ես երկու տարի Տորոնտոյում եմ ապրել և նույնիսկ դպրոց եմ հաճախել այստեղ, երբ 7 կամ 8 տարեկան էի»,- ասել է նա՝ հավելելով, որ հաճախել է Արփի Մերասի դպրոցը:
Համերգին ներկա է եղել նաև Արփի Մերասը: Սիրուշոն գրկել է ուսուցչուհուն և արտասվել, երբ միասին դիտել են դպրոցական արխիվային կադրերը:
Ի դեպ, Սիրուշոն Տորոնտոյում ելույթ ունենալու նախօրեին համադասարանցիների հետ խնջույքի է մասնակցել, որին ներկա է եղել նաև դպրոցի տնօրենը: