▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բոլոր ռեժիսորներն ուզում են, որ ես նիհարեմ.Նաիրա Մովսիսյան

Դիտեք նաև՝

​​​​​​​

Blognews.am-ը գրում է. Դերասանուհի Նաիրա Մովսիսյանը հանրությանը հայտնի է վերջին շրջանում նկարահանված հայկական ամենառեյթինգային ֆիլմերից, որտեղ շիկահեր գեղեցկուհին սովորաբար մարմնավորել է ոչ դրական կերպարներ: «Եթե գտնեմ քեզ» սերիալում, սակայն, այս կարծրատիպը կոտրվեց, և Նաիրան մարմնավորեց շատ դրական, առաքինի ու մարդկային լավագույն հատկանիշներով օժտված մի կերպարի: Կերպարային փոփոխության, Նաիրայի ամառային առօրյայի ու նիհարելու մեծ ցանկության մասին էլ կայքն այսօր զրուցել է դերասանուհու հետ.

«Յուրաքանչյուր դերասանի համար էլ հաճելի է, երբ աշխատանքային պրոցեսում նա ստեղծագործում է: Հետևաբար, այն կերպարը, որն ասելիք ունի, ինձ համար հետաքրքիր է: Ամեն կերտված դերի նկատմամբ անհատական վերաբերմունք է ցուցաբերվում, ու նշանակություն չունի՝ դրական է այն, թե բացասական, կարևորը՝ դերը խառնվածք ունենա»,- ասում է Նաիրա Մովսիսյանը:

Չնայած նրան, որ Նաիրային հանդիսատեսն ու հեռուստադիտողը սիրել են որպես ոչ նիհար, կոլորիտային դերասանուհու, Նաիրան վերջին շրջանում ամեն ջանք գործադրում է կիլոգրամներ կորցնելու համար: Ի՞նչն է խանգարում Նաիրային, և ինչո՞ւ է նա անընդհատ նիհարում, եթե համաչափ քաշի մեջ էլ նա գեղեցիկ է ու կանացի. «Խնդիրն այն է, որ էկրաններից ես միշտ իմ իրական քաշից 8-10 կիլոգրամ ավել եմ երևում: Ժամանակին շատ նիհար եմ եղել, բայց էկրանից դա չի երևացել: Օրինակ՝ «Պահանջվում է միլիոնատեր» ֆիլմում ես իմ ներկայիս քաշի կեսն ունեի, բայց էկրանից ես էլի այդ նույն թմբլիկ վիճակն ունեի: Կարծում եմ՝ ճիշտ որոշում եմ կայացրել, մանավանդ որ բոլոր ռեժիսորներն ուզում են, որ ես նիհարեմ»:

Շարունակությունը՝սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին