▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարծում եմ՝ վաղ թե ուշ ծնողներս կտեղափոխվեն ինձ մոտ. Անատի Սաքանյան

Դիտեք նաև՝

Life.panorama.am-ը գրում է. Ինչպես հայտնի է՝ Անատի Սաքանյանը ամուսնությունից հետո տեղափոխվել է Մոսկվա  եւ այժմ այնտեղ է վայելում ամուսնական կյանքը:
Կայքը փորձել է հետաքրքրվել նոր կարգավիճակում դերասանուհու կյանքի մանրամասների, ինչպես նաեւ հանգստի հետ կապված պլանների մասին:
««Քարե դարդի» թիմով ԱՄՆ-ից վերադառնալուց հետո ես ու ամուսինս մեկնեցինք մեր սպասված հանգստին, սակայն վայրը նշել չեմ ցանկանում: Կարճ ժամանակ է, ինչ վերադարձել ենք տուն, բայց արդեն իսկ մտածում ենք, թե հաջորդ հանգիստը ինչպես, որտեղ եւ երբ կազմակերպել: Ես ու ամուսինս բավականին բծախնդիր ենք վայրի ընտրության հարցում, հաշվի ենք առնում ամեն մանրուք, որպեսզի ոչ միայն գեղեցիկ լինի, այլեւ՝ հետաքրքիր»,- նշեց Անատի Սաքանյանը:
Հետաքրքրվելով, թե դերասանուհին ակտիվ, թե պասիվ հանգստի սիրահար է, պատասխանեց.
«Այս հարցին միանշանակ պատասխանել չեմ կարող, քանի որ ամեն բան կախված է հագնածությանս աստիճանին: Եթե նախապես շատ եմ աշխատած լինում, նախընտրում եմ ավելի պասիվ հանգիստ՝ ծով, արեւ, արեւայրուք, որը ինձ ուժ ու նոր էներգիա կհաղորդի, իսկ հակառակ դեպքում ես սիրում եմ ակտիվ արձակուրդներ ունենալ»:
Արդեն վեց ամիս է, ինչ Անատին Հայաստանում չի ապրում, իր խոսքով՝ այս ամիսների ընթացքում վերադառնում էր նկարահանումներին մասնակցելու համար: Եվ քանի որ «Քարե դարդն» այլեւս ավարտված է, Անատին դեռեւս Մոսկվայում է եւ այսուհետ Հայաստան է գալու զբոսշրջիկի կարգավիճակով: Անատի Սաքանյանը նշեց, որ սիրում է հանգիստը կազմակերպել նաեւ մեր երկրում, նա համոզված է՝ լավ միջավայրում կազմակերպված հանգստի համար վայրը կարեւոր չէ:
«Շատ-շատ եմ կարոտում Հայաստանս, ամեն մի փողոցն ու շենքը»,- նշեց նա, իսկ հարցին, թե ինչպե՞ս է հաղթահարում ծնողների նկատմամբ կարոտը, պատասխանեց.
«Ծնողներիս չեմ հասցնում կարոտել, քանի որ հայրս հիմա մեզ հյուր է եկել, իսկ երբ գնա, մայրս կգա: Վերջ ի վերջո, նրանք միայն ինձ ունեն եւ, կարծում եմ, վաղ թե ուշ ծնողներս կտեղափոխվեն ինձ մոտ»:
Շարունակությունը՝ս

Դիտեք նաև՝

կզբնաղբյուր կայքում

Շարունակությունը՝սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին