▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դավիթ Աղաջանյանի անակնկալ առաջարկությունն Աննա Դովլաթյանին. գույգը նշանադրվել է

Հուլիս 23-ին Աննա Դովլաթյանը և Դավիթ Աղաջանյանը հինգ տարի ընկերություն անելուց հետո նշանադրվել են: Դավիթն անակնկալ առաջարկություն է արել Աննային, ով մանրամասներ է պատմել.

«Ես ոչնչից տեղյակ չեմ եղել, անգամ չէի էլ կասկածում, որ նման բան է լինելու: Քանի որ այդ օրը Վարդավառի տոնն էր, Դավիթը նախապես Երևանի լողավազաններից մեկում տեղ էր ամրագրել՝ հրավիրելով ինձ և իմ ընտանիքին: Նա ամեն ինչ նախապես կազմակերպել էր՝ հրավիրելով օպերատորների, ովքեր այդ գեղեցիկ պահը անմահացրին»:
Լողավազանում ներկա գտնվող գրեթե բոլոր մարդիկ իմացել են Դավիթի անակնկալի մասին. «Դավիթն ինձ ասաց՝ մեր մտերիմ ընկերներն են եկել, արի գնանք, նրանց բարևենք, ձեռքիցս բռնեց և տարավ: Այդ պահին զգացի, որ մի բան այն չէ, քանի որ կողքից նկարում էին: Ես պարզապես շոկի մեջ էի նրա անակնկալից, այնքան ամեն ինչ անսպասելի էր և գեղեցիկ կազմակերպված: Ես պարզապես ցանկանում եմ, որ յուրաքանչյուր աղջիկ այդ զգացողությունն ունենա»:
Ինչպես Աննան է նշում, Դավիթը հաճախ է անակնկալներ անում և էությամբ ռոմանտիկ է. «Բայց այս անակնկալին ես չէի սպասել, ամեն ինչ իսկապես շատ լավ էր կազմակերպել: Հիմա, երբ հիշում եմ, և Դավիթը մի քանի մանրուք է պատմում, հասկանում եմ, որ, եթե մի քիչ խորամանկ լինեի, գուցե գլխի ընկնեի»:
Ամուսնության մասին զույգը դեռ չի խոսում, ամեն ինչ թողնում են իրենց ժամանակին: «Երբեք չեմ փորձել ճնշել նրան նման հարցերով, քանի որ վստահում եմ Դավիթին: Գիտեմ, որ ճիշտ ուղու վրա ենք, և նա առաջնահերթ իմ մասին է մտածում»,- եզրափակեց Աննան:
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին