Արդեն տեղեկացրել ենք, որ երգչուհի Ալլա Լևոնյանը դիմել է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն և հայտնել, որ տևական ժամանակ է, Facebook սոցիալական ցանցի «Գայանե Մանուկյան» անվամբ օգտատերը սպանության սպառնալիքներ է հնչեցնում իր հասցեին։
Երգչուհու փաստաբան Էմիլ Մարկոսյանը life.tert.am հետ զրույցում հայտնել է, որ երգչուհին ճանաչում է իրեն սպառնացող Գայանե Մանուկյանին, վերջինս ԱՄՆ–ում գործող Usarmenianews.com կայքի խմբագիրն է։
«Խնդիրը սկսվել է մոտ 2 տարի առաջ, երբ Գայանե Մանուկյանի լրատվական կայքում Ալլա Լևոնյանի մասին վարկաբեկող նյութ է հրապարակվել։ Նյութը հրապարակվել էր լրագրողի անվան տակ, սակայն լրագրողը հրապարակայնորեն ներողություն է խնդրել, հերքել նյութը և ասել, որ այդ ամենի հետևում կանգնած է Գայանե Մանուկյանը։ Այդ լրագրողը դուրս է եկել աշխատանքից։ Այդ պատմությունից հետո մինչև օրս Գայանե Մանուկյանը, անձնական հաշվեհարդար տեսնելու նպատակով, իր մերձավորների, կեղծ օգտատերերի միջոցով պարբերաբար զրպարտիչ նյութեր և մեկնաբանություններ է թողնում Ալլա Լևոնյանի մասին։ Նա սպառնալիքներով, սադրանքներով, ահաբեկելով անձնական նամակագրությամբ դիմում է Ալլա Լևոնյանին, սակայն Ալլա Լևոնյանը չի պատասխանում։ Նրանց հետ բոլոր բանակցությունները ես եմ վարում։ Նրա հետ ունեցել եմ հեռախոսազրույցներ, նամակագրություններ»,– ասել է Էմիլ Մարկոսյանը։
Ամբողջությամբ՝ life.tert.am