▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Չեմ սիրում շրջապատի կարծիքից կախված տղամարդկանց». տղամարդու 5 տեսակ, որ չի սիրում Շուշան Երիցյանը

Կան տղամարդկանց բնավորության ընդգծված գծեր, որոնք անընդունելի են կանանց կողմից։ Դերասանուհի, մոդել Շուշան Երիցյանը Tert.am Life–ի հետ զրույցում առանձնացրել է տղամարդու 5 տեսակ, որը տանել չի կարողանում.

Հումորի զգացում չունեցող տղամարդ։ Չեմ սիրում, երբ տղամարդը հումորի զգացում չի ունենում։ Նման տղամարդու հետ շփվելն անհետաքրքիր է։ Ինչպես Ալբերտ Էյնշտեյն է ասել` այն մարդիկ, որոնք հումորի զգացում չունեն, ինտելեկտուալ առումով զարգացած չեն։

Անգրագետ ու սահմանափակ մտածելակերպ ունեցող տղամարդ։ Այս կետն ինչ–որ չափով լրացնում է նախորդը։ Անգրագետ ու սահմանափակ մտածելակերպով տղամարդու հետ շփումը դառնում է անհետաքրքիր։ Դու իր հետ չես կարող ծավալվել տարբեր թեմաների շուրջ։ Շփման մեջ շատ կարևոր է, երբ տղամարդը ինտելեկտով հարուստ է լինում։

Ցուցամոլ տղամարդ։ Խելացի մարդիկ իրենց ավելի համեստ են պահում։ Հիմա շատ են հանդիպում այնպիսիք, որոնք իրենց չունեցածն էլ են փորձում են ունեցածի տեղ ցույց տալ։ Դա ինձ վանող ևս մեկ հատկանիշ է։

Ուրիշների կարծիքներին հետևող տղամարդ։ Չեմ սիրում, երբ տղամարդը կախված է լինում իր շրջապատի ու հարազատների կարծիքից։ Դա փաստում է, որ նա չունի անհատականություն։ Անհատականության բացակայությունն է պատճառը, որ տղամարդը չի կարողանում գտնել  իր երջանկությունը։

Անճաշակ ու ռաբիս տղամարդ։ Չնայած այս առումով ինչ–որ դրական շարժ եմ տեսնում, բայց դեռևս կան այնպիսի տղամարդիկ, որոնք անճաշակ ու ռաբիս են հագնվում։

Ամբողջությամբ՝ life.tert.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին