Երգչուհի Ալլա Լևոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Իմ շատ սիրելի և հարգելի ընկերներ, ես որոշել եմ լքել համացանցը, բայց ոչ երբեք ձեզ `իմ անփոխարինելի ու հարազատ երկրպագուներին : Ես անչափ շնորհակալ եմ ձեզ , ձեր ջերմության և սիրո համար: Որոշել եմ ամողջովին ժամանակս նվիրել ընտանիքիս և արվեստին, իսկ այս տիրույթը, հավատացեք, խանգարում է և չի թողնում, որպեսզի լիովին մնաս ինքդ քեզ հետ : Ի վերջո ավելորդ ինֆորմացիան ծանրաբեռնում և խանգարում է... Անչափ շնորհակալ եմ բոլորիդ և շատ եմ ուզում, որ իրար հանդեպ ավելի բարի ու հանդուրժող լինեք : Ես ձեզ շատ սիրում եմ ...»: