▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հիմա պարտավոր եմ այցելել Հայաստան. Աշոտի մասին հայտնի երգի կատարողը` երգի պատմության և դրա իրական հերոսի մասին

Օրեր առաջ համացանցում հայտնվեց տեսանյութ, որում Ելենա Եսենինա անուն-ազգանունով մի ռուս կին Աշոտ անունով  հայ տղամարդուն երգ է նվիրել: Երգը բավական մեծ տարածում գտավ և հիթ դարձավ Ռուսաստանում:  Русарминфо-ին տված հարցազրույցի ժամանակ Ելենան պատմել է նոր հիթի ստեղծման պատմությունը: Այն բանից հետո, երբ երգը հայտնվեց համացանցում, մարդկանց սկսեց հետաքրքրել միայն 2 հարց` ո՞վ է Աշոտը, և ի՞նչ կապ ունի ռու երգչուհին Հայաստանի հետ:

Երգչուհու խոսքով`Աշոտն իրական մարդ է, ով դեռևս չի կռահում, որ երգն իր մասին է:

«Ապրիլի 20-ին Ռյազանում տեղի ունեցավ իմ մենահամերգը: Դրա ավարտից հետո ես ֆեյսբուքում ուղիղ եթեր մտա, և իմ հետևորդներից մեկը` Աշոտ անունով, ինձ ինչ –որ հարց տվեց, որին ես պատասխանեցի` « Ну шо, Ашот» արտահայտությամբ: Հետո արդեն հասկացա, որ այդ արտահայտությունը կարող է նոր երգի ստեղծման հիմք դառնալ: Այդ ամենի արդյունքում ծնվեց Աշոտի մասին երգը»:

Հատկանշականն այն է, որ Աշոտը ակտիվորեն մեկնաբանություններ է գրում երգի մասին, սակայն չգիտի, որ երգն իրականում հենց իր մասին է:

«Ես դեռ չեմ պատրաստվում նրան այդ մասին ասել, բայց կարծում եմ` հետագայում կանեմ դա: Ինձ Աշոտ անունով այնքնա մարդ  է գրել, որ ես զարմացած եմ: Չէի կարծում, որ այդ անունն այդքան տարածված է: Ես, առհասարակ, երգի նման հաջողությամբ եմ ապշած»,- պատմել է երգչուհին:

Վերջինս պատրաստվում է այցելել Հայաստան.

«Ես երբեք չեմ եղել Հայաստանում: Սևանի ափին ինչ-որ ժամանակ եղել են իմ ծնողները: Բայց հիմա ես պարտավոր եմ այցելել Հայաստան` այդ հրաշք երկիրը, որտեղ Աշոտ անունով բազմաթիվ տղամարդիկ կան»:

 

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին