▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իմ ապագա կինը չի կարող թուրք կամ ադրբեջանցի լինի, բայց հնդկուհի կարող է. Վարդան Սարգսյանն՝ իր ու Տապասիայի հարաբերությունների մասին

Life.panorama.am-ը գրում է. «Տնից հեռու» նախագծի հեղինակ, երգիչ Վարդան Սարգսյանը շուտով հեռուստադիտողին կներկայացնի իր նոր տեսահոլովակը, որտեղ նկարահանվել է հայտնի հնդիկ դերասանուհի Ռաշմի Դեսային, նույն ինքը՝ «Մերժվածը» հեռուստասերիալի Տապասիան:

Կայքի հետ զրույցում Վարդանը պատմեց, որ «Աղջիկները շատ տարբեր են» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակն այժմ մոնտաժային փուլում է և սեպտեմբերին կկայանա պրեմիերան:

«Երգի հեղինակներն են Ավետ Բարսեղյանը և «Դուետրո ստուդիայից» Էդգար Ալեքսանյանը: Երգը հայերեն է, բայց երաժշտական մասը հնդկական մոտիվներով է գրվել, ու քանի որ հիմա Հայաստանում մեծ տարածում ունեն հնդկական սերիալները, որոշեցի, որ այն պետք է նկարահանվի հենց Հնդկաստանում, որն ի դեպ, շատ բարդ էր: Տեսահոլովակի ռեժիսորը երաժշտության հեղինակն է՝ Էդգար Ալեքսանյանը: Երբ մենք առաջին անգամ նկարահանումներն իրականցրինք ու եկանք Հայաստան, հասկացանք, որ որոշ բացթողումներ կան ու պետք է ևս մի քանի նկարահանում անել: Այդ ժամանակ ես միայնակ մեկնեցի, բայց Հնդկաստանում ինձ հայտնեցին, որ եթե դրոնն ինձնից բարձր թռչի, հաստատ ոստիկանությունում կհայտնվենք: Մի խոսքով այնքան էլ հեշտ նկարահանումների ընթացք չենք ունեցել»,- պատմեց Վարդանն ու շարունակեց.

«Տեսահոլովակը շատ հումորային սյուժե ունի: Այնտեղ սովորական մարդկանց նկարահանելը շատ բարդ է, կրկնակի բարդ է, երբ աղջկա ես ուզում նկարահանել, իսկ ըստ սյուժեի՝ մեզ մի աղջիկ էր պետք, որը այնքան էլ գեղեցիկ պետք է չլիներ: Ինչևէ, աշխատանքս արդեն իրականություն է, որի համար շատ շնորհակալ եմ բոլորին, ովքեր ունեցան իրենց մասնակցությունը»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին