▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անթերի է... 25-ամյա հայուհու կատարումը ցնցել է ռուսական «Голос» նախագծի ժյուրիին

 

Մեկնարկել է ռուսական «Ձայնը»  6-րդ սեզոնը: Կույր լսումների փուլում Կրասնոդարից 25-ամյա հայուհի Դիանա Շալժիյանն իր` «Իսպանիա» երգի կատարմամբ ստիպել է ժյուրիի անդամներից 3-ին`Ալեքսանդր Գրադսկիին, Լեոնիդ Ագուտինին և Դիմա Բիլանին երգի առաջին իսկ րոպեներից շրջվել:

Ժյուրիի բոլոր անդամներից չի շրջվել միայն Պելագեան, որը գովաբանել է հայուհուն՝ հայտարարելով, որ ինքը նրան այլեւս ոչինչ չի կարող տալ, քանի որ Դիանան իսկական տաղանդ է:

«Սա անթերի է, նույնիսկ քննարկելու բան չկա»,- հայտարարել է Գրադսկին:

Դիանա Շալժիյանը որպես մարզիչ ընտրել է Լեոնիդ Ագուտինին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին