▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լիանա Զուրաբյանին օրենքից դուրս տղաները, իր ճիշտ արարքի համար «Տուարեգ» են նվեր տալիս

​​​​​​​

Լիանա Զուրաբյանի և ՃՈ տեսուչների հանդիպման տեսանյութն ամբողջությամբ` առանց մեկնաբանության от Asekose TV на Rutube.

Ասմունքող Լիանա Զուրաբյանի հետ կապված վերջին իրադարձությունների վերաբերյալ SLIM.am-ը կապ է հաստատել տիկին Զուրաբյանի հետ և փորձել է որոշ մանրամասներ ճշտել:

«Անօրեն երկրում օրենքը պիտի գործի բոլորի համար:Նյութը,որը տարածված է համացանցում ամբողջովին մոնտաժված է,երեխայիս լացը հանված է:Նման արարքի համար կարող եմ նաև փաստաբան պահանջել,ուղղակի ես ոմանց նման պարապ չեմ,ես փոքրիկ ունեմ:Նյութից հանված է այն պահը,երբ տալիս եմ իրենց ղեկավարի ազգանունը և շեշտում եմ,որ ընկերուհուս ամուսինն է և զանգում եմ իրեն,իրենք էլ ասում են «Թող զանգի կթողենք գնաք»:

Մի՞թե զգալի չէ,որ մոնտաժված է և անընդատ միայն այն մասն է,երբ շեշտում եմ ասմունքող Լիանա Զուրաբյան:
Օրենքը,եթե բոլորի համար հավասար լինի ես պատրատ եմ խոնարհվել օրենքի առաջ,բայց դա այդպես չէ:Եթե ինչ որ մի պաշտոնյայի բարեկամ,ընկեր կամ սիրուհի լիներ իմ փոխարեն հաստատ այսպես չէին վարվի:
Բաղրամյան փողոցի անվտանգության աշխատակիցը իրավունք չուներ իմ հետևից քշել ու գալ:Իրենց աշխատանքը այնտեղ կանգնելն է:
Քաղաքի հարգված տղաներից մեկը ինձ դեպքի վերաբերյալ ասաց,որ օրենքը դա ճիշտն է,որը ոչ մի կերպ չի շուռ գալիս:Անգամ իմ ճիշտ արարքի համար նա պատրաստ է նույնիսկ «Տուարեգ» նվիրել:»

Մեր այն հարցին,թե արդյոք վիճակին սրություն տալու համար է համացանցում տարածվել տեսանյութ,որտեղ ասմունքում է կիրքի մասին.«Պատռիր դոշս կիսաբաց,շոյիր կուրծքս ու կաթ խմիր այնտեղից», Զուրաբյանն ասաց.

Դա եղել է մի գիշերային հաղորդման ժամանակ:Ես ռադիոյում էի աշխատում,տեղյակ էլ չեմ ով է նկարել և տարածել դա:Բայց դա կեսգիշերային բաց պոեզիա հաղորդման ընթացքում է եղել,24:00-ից հետո:

Ինչպես պետք է ոստիկանները վերաբերվեն հայտնիներին, և արդյոք կարելի է օրենք առաջարկել Աժ հայտնիներին նրբանկատ ու հանդուրժող լինելու մասին:

Շատ լավ հարց,ուղղակի հայտնի լինելը կապ չուներ իմ պարագայում,ինչի հասել եմ ես ինքս եմ հասել,ոչ ոք չունեմ մեջքիս,ուղղակի կա մարդային գործոն,որը պետք է աշխատեր:Չէ՞ որ երեխայիս հետ էի,ներողություն խնդրեցի և ասացի, որ կթարմացնեմ փաստաթուղթը,դա էլ հաշվի չառան:Իսկ ընդանուր առմամբ իհարկե պետք է մի փոքր զիջող լինեն մեդիադեմքերի հետ,այլ ոչ թե ընկեր,բարեկամ,սիրուհիների,ովքեր ընդհանրապես չունեն դրա կարիքը:

Ողջ համացանցը քննարկում է Ձեր վերաբերմունքը:Ինչպիսի՞ն կլինի Ձեր վերաբերմունքը այսուհետ Ձեզ չճանաչելու դեպքում:

Այնպես չէ,որ ես անընդհատ հիշեցնում եմ ով եմ ես:Ուղղակի երբ իրենք ներկայացան,ես էլ ներկայացա:Ով ճանաչում է ինձ ուրեմն աշխարհ ունի,պոեզիայով հարուստ մարդ է,մտածել գիտի:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին