▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարոն վարչապետ, հորդորեք ձեր կառավարության անդամներին հարգել օրենքը և մարդկանց կյանքը. Հայկ Մարության

Image may contain: car and outdoor

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Դերասան Հայկ Մարությանը (Կարգին Հայկոն) ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ գրելով հետևյալը.

«Պետությունը կառուցելիս, գոնե պետք է մի քիչ սիրել այն :) 

Սա Հանրապետության հրապարակում գտնվող Ֆինանսների նախարարությունն է, իսկ այս երկու մեքենաները `ֆինանսների նախարարի և փոխնախարարի ծառայողական ավտոմեքենաներն են, որոնք ամեն օր, օրեքի կոպտագույն խախտմամբ կայանված են հետիոտնի անցումին կպած: Այսպիսով նրանք փակում են տեսանելիությունը, և այս աշխուժ տուրիստական և հանրային հատվածում սա մի օր բերելու է ողբերգության: Չգիտեմ գիտակցաբար թե ոչ, բայց այսպիսով նախարարը և փոխնախարարը, խախտելով օրենքը, ամեն օր վտանգի են ենթարկում հարյուրավոր քաղաքացիների կյանքը: 

Պարոն վարչապետ, խնդրում եմ հորդորեք ձեր կառավարության անդամներին հարգել օրենքը և որն ավելի կարևոր է` մարդկանց կյանքը: Կանխավ շնորհակալ եմ»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին