▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոզա Ֆիլբերգը՝ իր դերասանական առաջին փորձի, համբույրի տեսարանների և Դիանա Գրիգորյանի նախագծից հեռանալու մասին

Blognews.am-ը գրում է.

«Նռան հատիկ». այսպես է կոչվում սցենարիստ, պրոդյուսեր Դիանա Գրիգորյանի նոր հեռուստանախագիծը, որի նկարահանումներն արդեն սկսվել են: Այս նախագծի համար Դիանան նոր դեմքեր է ընտրել՝ Ռուդոլֆ Ղևոնդյան, Ջուլիետա Ստեփանյան, Արա Դեխտրիկյան, Լևոն Հարությունյան, Ագնեսա Շահնազարյանը, Ռուզան Վիթ-Մեսրոպյան, Արսեն Լևոնյան, Հայկ Չոմոյան, իսկ գլխավոր հերոսուհու կերպարում առաջին անգամ ներկայանում է Ռոզա Ֆիլբերգը, ով շատերին ծանոթ է որպես երգիչ Մհերի քույր: Դե իսկ գլխավոր դերակատարի անունը դեռ գաղտնի է պահվում: Առաջինը խոսել գլխավոր դերակատարուհու՝ Ռոզայի հետ, ով մարմնավորում է Սոֆիայի, վերջինս բարի, լուսավոր, մի քիչ էլ թախիծն աչքերում աղջկա կերպարում է, ով երազում էր սիրելիի հետ պարզա երջանկության մասին, սակայն կյանքն իր համար այլ բան էր նախատեսել, որի ծանրությանը դիմանալն այնքան էլ հեշտ չէ:  

«Նախագծում նկարահանվելու առաջարկը ստացել եմ Դիանա Գրիգորյանից, ով զանգահարել էր եղբորս՝ Մհերին: Մենք եկանք նախնական քննարկման և ինձ տրվեց առաջադրենք՝ դերից մի հատված խաղալու: Չնայած միշտ փոքր տարիքից երազել են նկարահանվել ֆիլմում, բայց իհարկե մտավախություն կար, քանի որ նախ դերասանական փորձ չունեի, երկրորդն էլ՝ լեզվական արգելքն էր. ես ունեմ ռուսական կրթություն  և այնքան էլ սահուն չեմ խոսում հայերեն: Այս ամենի հետ մեկտեղ կար նաև մեծ ցանկություն և որոշեցինք, որ կարող եմ հաղթահարել այդ խնդիրները: Առաջարկը ընդունելուց  հետո  ես սկսեցի օր ու գիշեր աշխատել. ամբողջ օրը տեքստ էի սովորում»,-պատմում է Ռոզան:

Չնայած Ռոզայի առաջին փորձն է, բայց նրան բաժին է հասել միանգամից  գլխավոր հերոսուհու կերպարն. ասում է՝ այս առումով նրա բախտը պարզապես բերել է. «Իհարկե այս հնարավորության համար շնորհակալ եմ Դիանային և Աստծուն: Սա իմ երազանքներից մեկն է, որ իրականացավ: Իհարկե կանխատեսում էի՝ ինչի եմ գնում և թե որքան բարդ է լինելու, բայց պրոֆեսիոնալ  թիմի  շնորհիվ ես օր օրի ավելի եմ կատարելագործվում »:  

Համացանցում արդեն հայտվել է սերիալի անոնսը, որտեղ հեռուստադիտողը Ռոզային տեսնում է համբուրվելիս, այն հարցին՝ արդյոք դեմ չէ նման տեսարաններին, պատասխանում է. «Իհարկե այդ թեմայով եղել է խոսակցություն, բայց ես սիրում եմ երբ ամեն ինչ արվում է էսթետիկ և ամեն ինչ չափի մեջ է լինում: Ես կարծում եմ, որ դերասանը պետք է ամբողջովին նվիրվի իր աշխատանքին, բայց ես ունեմ իմ սկզբունքերը, որոնք չեմ խախտում: Հաբույրի տեսարան եղել է, բայց նկարահանող խումբն այ ներկայացրել է շատ գեղեցիկ և կադրում երևում են միայն շուրթերի հպում: Ինձ համար դա էլ էր դժվար և մի պատնեշ էր, որ հաղթահարեցի»:

Զրույցի ժամանակ չկարողացանք շրջանցել նաև մամուլում վերջերս տարածված լուրը, որ սցենարիստ Դիանա Գրիգորյանը կիսատ է թողել նախագիծը և լքել այն. «Երբ այդ նյութը տարածվեց, ինձ իմ ընկերները զանգահարում էին ճշտելու դրա իրական լինելը, բայց ես էլ անկեղծ ասած տեղյակ չեմ, թե որքանով է հավաստի տեղեկությունը»,-եզրափակեց Ռոզան:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին