▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հինգ օրվա ընթացքում երեք տեսահոլովակ նկարահանեցինք. Հակոբ Հակոբյանն` իր և Արմեն Հովհաննիսյանի նոր աշխատանքների մասին

 

Life.panorama.am-ը գրում է. Հակոբ Հակոբյան և Արմեն Հովհաննիսյան դուետն այս շրջանում ակտիվ աշխատանքային գործունեություն է ծավալում, որի մասին Հակոբը պատմել է  կայքին:

Երգիչները վերջերս ներկայացրին «Եթե գտնեմ քեզ» հեռուստասերիալի սաունդթրեքը: Մեր զրուցակցի խոսքով, ուրախությամբ են ընդունել այս առաջարկը.

«Վերջերս հրավեր ստացանք «ATV»-ի տնօրեն Ռուբեն Արամյանից ներկայացնել «Եթե գտնեմ քեզ» հեռուստասերիալի համանուն սաունդթրեքը եւ սիրով համաձայնեցինք:  Տեսահոլովակը կազմվեց ինչպես մեր մասնակցությամբ կադրերով, այնպես էլ ֆիլմի հուզիչ տեսարաններով: Կարծում եմ` հետաքրքիր աշխատանքն է ստացվել, որի վերաբերյալ միայն դրական կարծիքներ ենք լսել: Հետաքրքրականն այնն էր, որ ինքս, հետեւելով գրեթե բոլոր մեկնաբանություններին, գոնե մեկ բացասական կարծիք չեմ լսել, ինչը ուրախալի փաստ է երգչի համար: «Եթե գտնեմ քեզ» սերիալի պրոֆեսիոնալ թիմի շնորհիվ մենք կարողացանք ունենալ լավ աշխատանք, ի դեպ` նշեմ, որ երգի հեղինակն է Ժակլին Թադեւոսյանը»,- պատմեց Հակոբ Հակոբյանը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին