▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արա Ղազարյանի մասնակցությամբ «Հայաստանի ձայն»-ը դատապարտված է դիտողականության անկման

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

 

Երեկ կայքերից մեկը, հղում տալով իր աղբյուրներին, նշեց, որ արդեն սկսվել են «Հայաստանի ձայն 4» նախագծի նկարահանումները ու հաղորդավարներից մեկը լինելու է Արա Ղազարյանը։ 

Այն, որ 4-րդ եթերաշրջանի վարկանիշ պահելը շատ դժվար է լինելու, քանի որ նույն բանը 4 անգամ անելուց դժվար հետաքրքրություն թողի, դա փաստ է։ 
Բայց էսքանի հետ մեկտեղ Արային, որպես հաղորդվար կարգելը, դա գերագույն սխալներից մեկն է։ 

Նախ դրա համար, որ Արան սովոր չի հայաստանաբնակ հեռուստադիտողի հետ «աշխատել» /դրա վառ ապացույցը այն է, որ ինքը փորձեց վեչեռնի Ուրգանտ անի, բայց մի եթերաշրջան է չձգեց/, երկրորդ էս տղայի հումորները մնացել են 90-ականներում։ 

Էն որ ասումա՝ Սոֆին, Արամեն, Նունեն ու Սևակը մեզ քիչ էին, մի հատ էլ էս տղեն պիտի վարի... սա էն դեպքնա, որ դաժե Նազենին չի կարող ոչինչ փրկել.... 
Սխալ ընտրություն, որը վատ հետևանքներ կունենա։

Անկախ Հայաստան ֆեյսբուքյան էջ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին