▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալսուն կրկնօրինակո՞ւմ է Լիլուին

«Նոր Ալիք 2017» երգի ամենամյա միջազգային մրցույթին երգչուհի Ալսուն հագել էր սպիտակ գեղեցիկ զգեստ: Երգչուհին տվյալ կերպարով բազմաթիվ լուսանկարներ է հրապարակել Instagram-ի իր էջում: Հետաքրքիրն այն է, որ երեկ երգչուհի Լիլուն իր միկրոբլոգում որդու` Ռոբերտի ծննդյան խնջույքից մի քանի լուսանկարներ է հրապարակել, որոնցում կրում է Ալսուի նույն ճերմակ զգեստը:

Հատկանշականն այն է, որ Լիլուի որդու ծնունդը հունիսի 9-ին էր, հետևաբար` լուսանկարները արվել էին Ալսուի ելույթից դեռ ամիսներ առաջ: Թերևս, հաշվի առնելով զգեստների նույնությունը և այն փաստը, որ դա կարող է հետագայում խոսակցությունների առիթ հանդիսանալ, Լիլուն, հավանաբար, միտումնավոր է երեկ կրկին հրապարակել այդ լուսանկարները:

Նշենք, որ Լիլուն այդ զգեստով լուսանկարներ հրապարկել էր ավելի վաղ` որդու ծնունդից հետո:

 

Հեղինակ` Ա. Մաթևոսյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին