Այսօր՝ սեպտեմբերի 16-ին Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն եկեղեցում Եզրաս Սրբազանը կատարել է գործարար Սամվել Կարապետյանի որդու պսակադրությունը։ Նորապսակների կնքահայրը վարչապետ Կարեն Կարապետյանն է:
Հարսանեկան խնջույքը տեղի է ունեցել Մոսկվայի շքեղ ռեստորաններից մեկում՝ «Սաֆիսայում»։ Հարսանիքին ներկա է եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Խնջույքին մասնակցել են, ինչպես բազմաթիվ հայտնի հայ պաշտոնյաներ, այնպես էլ գրեթե ողջ շոու-բիզնեսյան բոմոնդը՝ Սիրուշոն, Քրիստինե Պեպելյանը, Ինգա և Անուշ Արշակյանները, Արման Հովհաննիսյանը, Արմենչիկը, Թաթա Սիմոնյանը։ Երեկոն վարել են հայտնի հաղորդավարներ Անդրեյ Մալախովն ու Քսենիա Սոբչակը։ Երեկոյի ընթացքում ելույթ են ունեցել նաև Ֆիլիպ Կիրկորովը, Ալլա Պուգաչովան, Էրոս Ռամազոտտին, Վերա Բրեժնևան, Նիկոլայ Բասկովը, Իրինա Ալեգրովան, Ստաս Միխայլով, Մարտ Բաբայանը, Մարգարիտա Պոզոյանը։