▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գնալուս պատճառ դարձավ իմ սերը, ընտանիքը, բայց ես Հայաստանը չեմ լքել. Արա Մարտիրոսյան

Aysor.am-ը գրում է. Վերջին տարիներին Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող և ստեղծագործող երգիչ Արա Մարտիրոսյանն այս օրերին Հայաստանում էր գտնվում: Այցելության նպատակը սեպտեմբերի 21-ին Հայաստանի անկախության 26 ամյակին նվիրված համերգային միջոցառմանը մասնակցությունն էր:

«Ես Հայաստան հաճախ եմ գալիս, մեծամասամբ անհատական այցեր են լինում, ոչ պաշտոնական հրավերներ: Այս անգամ կնոջս ուղեկցությամբ էի Հայաստանում, տոնական միջոցառմանը մասնակցելու հրավերով էի եկել ու ընդամենը 5 օր եմ մնացել: Ամսի 24-ին վերադարձա ԱՄՆ, բայց հնարավոր է՝ շուտով նորից մեկ կամ երկու օրով գամ ընկերոջս՝ Սարո Թովմասյանի մենահամերգին: Չեմ նեղվում կարճատև այցելություններից, Հայաստան արժի գալ նույնիսկ մի քանի ժամվա համար», - կայքի հետ զրույցում նշեց Արա Մարտիրոսյանը:

Երգիչը նկատել է՝ Երևանն օրեցօր է գեղեցկանում, լուսավորվում ու պայծառ դառնում: Հարցին՝ արդյոք մարդկանց էությունն էլ համապատասխանում է քաղաքի արտաքին՝ իր նկատած բովանդակությանը, պատասխանեց.

«Ես հոգեբան չեմ և իրավունք չունեմ խոսել մեծամասնության անունից: Մեզանից յուրաքանչյուրն էլ ինչ-որ խնդիրներ, վերելքներ ու անկումներ է ունենում, ու դա համամարդկային նորմալ երևույթ է՝ լինես Հայաստանում, ԱՄՆ-ում, թե` աշխարհի մեկ այլ երկրում: Ամեն դեպքում, ես ասում եմ այն, ինչն արտաքուստ տեսնում, նկատում եմ. մեր մայրաքաղաքի բնակչությունը, հատկապես, երիտասարդները շատ են գեղեցկացել»:

Խոստովանում է՝ երգարվեստից բացի զբաղվում է նաև ոչ մասնագիտական գործունեությամբ, որի մասին նախընտրում է լռել: Նկատառմանը՝ մտածո՞ւմ է երբևէ կրկին Հայաստան վերադառնալու և ապրելու մասին, ընդգծեց.

«Գնալուս պատճառ դարձավ իմ սերը, ընտանիքը, բայց ես Հայաստանը չեմ լքել, պարզապես ժամանակավոր բնակվում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Այստեղ են ապրում իմ բոլոր բարեկամները, ազգականները, ծնողներս»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին