▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞ւմ է նվիրված Գևորգ Մարտիրոսյանի «Սրտիս դու անուն» երգը. երգչի պրոդյուսեր Սամվել Ղազարյանը մանրամասնում է

Երեկ երեկոյան Գևորգ Մարտիրոսյանն իր երկրպագուներին ներկայացրեց իր նոր՝ «Սրտիս դու անուն» երգի հիման վրա նկարահանած տեսահոլովակը:

Asekose.am-ը կապ հաստատեց երգչի պրոդյուսեր Սամվել Ղազարյանի հետ՝ խոսելու երգի և տեսահոլովակի ստեղծման մանրամասների մասին.

«Երգի երաժտության հեղինակներն են Գևորգ Հովհաննիսյանն ու Գևորգ Սիրեկանյանը, իսկ խոսքերի հեղինակն է Տաթև Սարգսյանը: Տաթևի հետ համագործակցությունը եղել է վերջինիս առաջարկով. նա ասաց, որ երգի համար նախատեսված խոսքեր ունի, ինչն էլ հետագայում արժանացավ իմ և Գևորգի հավանությանն ու սկսվեց երգի ստեղծման պատմությունը: Ի սկզբանե՝ երգը պետք է ունենար բոլորովին այլ գործիքավորում և տեսահոլովակ, բայց դրանք իրականացնելու համար բավականին ժամանակ էր հարկավոր: Պետք է նշեմ նաև, որ մինչև պրեմիերան երգն արդեն տարածվել էր համացանցում դեմո տարբերակով, մենք էլ որոշեցինք մեր տարբերակն ավելի կարճ ժամանակահատվածում պատրաստել և Սևակ Մելքոնյանի (KarenSevak) նվագակցությամբ այն ներկայացնել հանրությանը»,- պատմեց Սամվել Ղազարյանը:

Այն հարցին՝ արդյո՞ք երգն ունի հասցեատեր և արդյո՞ք սա ինչ-որ մեկի սիրո դրսևորումն է, Սամվելը պատասխանեց.

«Այո, երգն ունի հասցեատեր, սակայն չեմ կարող նշել անունը:  Չենք ցանկանում բացել փակագծերն ու ասել, թե ում կողմից և ում է նվիրված այն: Երգի հասցեատերը գիտի այդ մասին և դա արդեն բավական է»:

Խոսելով Գևորգի հետագա գործունեության մասին՝ պրոդյուսերը նշեց, որ մինչև Նոր տարի մի քանի ստեղծագործություններ ևս կներկայացնեն հանրությանը.

«Եթե ոչ երկու, ապա մեկ տեսահոլովակ և երկու երգ կներկայացնենք  հանդիսատեսի ուշադրությանը, երգերը կլինեն մեկը մյուսից տարբեր ոճերում»,-Asekose.am-ի  հետ զրույցում պատմեց պրոդյուսեր Սամվել Ղազարյանը:

Հեղինակ՝ Անահիտ Հարությունյան


Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին