▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իննա Խոջամիրյան. «Կարող եմ ինձ բարձր վարձատրվող դերասանուհի համարել»

Շանթ հեռուստաընկերության եթերում մեկնարկել է «Էլենի օրագիրը» երիտասարդական հեռուստասերիրալը, որտեղ ներկայացված է ուսանողական կյանքը ինչպես քոլեջում, այնպես էլ դրա պատերից դուրս: Գլխավոր դերակատարուհու կերպարում Իննա Խոջամիրյանն է, ով BlogNews.am-ի հետ զրույցում պատմել է կերպարի մանրամասների, դերասանական պահանջների, խաղընկերների հետ աշխատանքի և ստացած հոնորարների մասին:

«Համարձակ և ինքնուրույն, համեստ և բարյացակամ աղջիկ է, ով, հին անախորժությունները չլուծած, հասցնում է նորերին հանդիպել: Սերիալի գաղափարը տարբերվող ու յուրօրինակ է. ի ցույց ենք դրել ներկայիս ավագ դպրոցների ավարտական դասարանի ներքին աժիոտաժը, սոցիալական խավերի ցայտուն տարբերությունը մի միջավայրում, անդրադարձել ենք դպրոցականների և նրանց ընտանիքների պատմություններին առանձին-առանձին»:

Իննայի հիմնական խաղընկերը Էդգար Իգիթյանն է, ում հետ աշխատել է «Սահմանին 1» և «Սահմանին 2» հեռուստանախագծերում: Կոնտակտն ի սկզբանե հեշտ է ստացվել. «Էդգարի մոտեցումն իր աշխատանքին բացառիկ է: Բացի աշխատանքային ալյանսից՝ նա նկարահանման հրապարակ ներկայանում է կերպարային ամեն մի դետալի մասին մտածած՝ ամենայն մանրամասներով: Ինձ համար դա կարևոր նախապայման է»:

Հեռուստասերիալում Իննան արտաքնային փոփոխության չի ենթարկվել, չնայած ոճային փոփոխություններ կան: Ասում է, որ իր և Էլենի խոսքի, հագուկապի, վարքագծի տարբերությունն ընդգծված է:

Նախագծում նկարահանվում են Մարինկա Խաչատրյանը, Դավիթ Աղաջանյանը, Սիսիան Ստեփանյանը, Էդգար Իգիթյանը, Մարիամ Ադամյանը, Նելլի Խերանյանը, Հովակ Գալոյանը: Դերասանական կազմի ճնշող մեծամասնության հետ Իննան առիթ ունեցել է խաղալու. «Իհարկե, ողջունում եմ նոր գործընկերների հետ համագործակցության փաստը, որովհետև նոր մարդկանց հետ միշտ նորովի ես և նորը կարող ես վերցնել ու տալ, սակայն տեսուճանաչ խաղընկերներիս շարքում այնպիսի բացառիկ դերասաններ կան, որոնցից ամեն նախագծում չեմ դադարում նորը սովորել»:  

Դերասանուհին նշում է, որ ինքնաքննադատ է, աշխատանքային բոլոր հարցերում պերֆեկցիոնիզմի հասնող պեդանտ. «Նկարահանված ամեն տեսարան պարտադիր կերպով նայում եմ եթերով՝ հնարավոր վրիպումները շտկելու համար: Առանց շտկումների ու հետևողական աշխատանքի ուղղակի կլճանամ»:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին