▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Թանկյանը հրապարակել է Հայոց ցեղասպանության մասին պատմող նոր ֆիլմի թրեյլերը

 

Սերժ Թանկյանն իր Instagram-ում հրապարակել է Հայոց ցեղասպանության մասին պատմող նոր ֆիլմի թրեյլերը, որի ռեժիսորն է Ջո Բերլինգերը: Ֆիլմը կոչվում է «Intent to Destroy: Death, Denial & Depiction»։

«Դիտեք Emmy-ի և Oscar-ի առաջադրված ռեժիսոր Ջո Բերլինգերի նկարահանած, «Intent to Destroy: Death, Denial & Depiction» ֆիլմի թրեյլերը։ Դա, կարելի է ասել, ամենաուժեղ ֆիլմերից մեկն է, որը ես երբևէ տեսել եմ վերջին ժամանակներս։ Ինձ պատիվ է տրվել գրել այդ ֆիլմի երաժշտությունը։ Ֆիլմը նոյեմբերին կհայտնվի կինոթատրոններում։ Իսկ մինչ այդ, մենք թողարկում ենք ժապավենի լիակատար սաունդթրեքը»,- գրել է երաժիշտը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին