▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շատ վախեցած եմ հայտնել նրան լուրը. Ֆելիքս Խաչատրյանը հայր է դառնալու

Bravo.am-ը գրում է. Ֆելիքս Խաչատրյանը եւ Գոհար Պարույրյան զույգը սպասում է իր առաջնեկին: Կայքի հետ զրույցում ապագա մայրիկն ասել է, որ հղիության սկզբնական փուլում է:


«Ավելին այս պահին չեմ կարող ասել, դեռ շատ շուտ է»,-նշել է Գոհարը եւ հավելել, որ երեխա ունենալու լուրն անչափ երջանկացրել է թե՛ իրեն, եւ թե՛ Ֆելիքսին:

Անդրադառնալով ամուսնու առաջին արձագանքին՝ նա ասել է.«Շատ վախեցած եմ հայտնել նրան լուրը, քանի որ ինքս էլ չէի սպասում: Բայց, իհարկե, երկուսս էլ շատ ուրախ ենք»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին