▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուբեն Մաթևոսյանը կնոջ, որդու ընտանիքի,մյուս որդու և դստեր հետ ապրում է փոքր բնակարանում

Երեւանի ավագանին իր արտահերթ նիստում բնակարաններ կտրամադրի Մովսես Խորենացու մեդալակիր, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր, Երևան քաղաքի պատվավոր քաղաքացի, պատվո շքանշանակիր Ռուբեն Մաթևոսյանին: Հայ երգարվեստի միության նախագահին կտրամադրվի ՝ 62.7 քմ մակերեսով բնակարան Սիսակյան փողոցի հ.16 շենքից:  Տեղեկանք-հիմնավորման մեջ նշված է, որ տաղանդաշատ երաժիշտը իր կնոջ, որդու ընտանիքի, մյուս որդու եւ  դստեր հետ բնակվում են մեկ հարկի տակ` փոքր բնակարանում:

 Նույն շենքից բնակարան կստանա նաեւ ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը: Դերասանը բնակվում է  վարձակալական հիմունքներով:

Հայաստանի Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի  եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարող, Մովսես Խորենացի մեդալակիր, ՀՀ վաստակավոր արտիստ Սևակ Ավետիսյանը եւս բնակարան կստանա:  Սեւակ Ավետիսյանը, ըստ տեղեկանք-հիմնավորման,  ապրում եւ  ստեղծագործում է Երեւանում, բնակվում է ծնողների, եղբոր ընտանիքի, քրոջ հետ համատեղ  եւ հանդիսանում է բնակարանային պայմանների կարիքավոր։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին