▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երկրորդ անգամ եմ դարձել հայրիկ, այս անգամ ավելի փորձառու եմ. ծնվել է Արամ MP3-ի երկրորդ երեխան

Картинки по запросу արամ MP3 ընտանիք

Այսօր լույս աշխարհ է եկել երգիչ, հումորիստ Արամ MP3–ի երկրորդ երեխան։ Երգչի կինը՝ Աննան, ամուսնուն կրկին որդի է պարգևել։ 

Asekose.am-ի հետ զրույցում Արամն ասաց, որ աննկարագրելի զգացողություններ ունի.

«Երկրորդ անգամ եմ դարձել հայրիկ, այս անգամ ավելի փորձառու եմ, ուրախությանս չափ ու սահման չկա: Խոսքերով չեմ կարող բացատրել»:

Երգչի խոսքով`  ավագ որդին՝ Առնոն, բոլորից ուրախ է.

«Թեև Առնոն և նորածին որդիս դեռ չեն հանդիպել, բայց ավագ որդուս ուրախությանը չափ չկա, անհամբեր սպասում է փոքրիկ եղբոր հետ հանդիպմանը»:

Զրույցում Արամը նշեց, որ դեռ չեն որոշել, թե ինչպես պետք է անվանակոչեն որդուն.

«Դեռևս հստակ որոշված չէ որդուս անունը, երբ որոշենք, անպայման կասենք»:

Asekose.am-ը  շնորհավորում է՝ մաղթելով փոքրիկին անհոգ մանկություն:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին