▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սոֆի Մխեյանի սկանդալը «Հայաստանի ձայնը» նախագծում

«Հայաստանի ձայնը» նախագծի կույր լսումների երկրորդ թողարկումը բոլորի մոտ տպավորվեց մի փոքրիկ «սկանդալով»: Սոֆի Մխեյանը, ցանկանալով հետաքրքրացնել լսումները, երգի ժամանակ իր տեղից վեր կացավ և Արամեի փոխարեն սեղմեց կոճակը: Միջադեպն, իհարկե, շատերի մոտ տպավորվեց, բայց այնքան էլ դուր չեկավ Արամեին, որովհետև, ինչպես գիտեք, ժյուրիի յուրաքանչյուր անդամ սահմանափակ թվով մարդկանց կարող է ընդունել իր թիմ: Իսկ երբ մեկ ուրիշը կրճատում է մասնակից ընտրելու առանց այդ էլ ոչ մեծ թիվը, դա տհաճ է: Արամեն մասնակցին ասաց, որ ինքը չի ընտրել նրան և այդ կերպ փորձեց դուրս գալ Սոֆիի կատակի տակից։ Միջադեպը հարթվեց, բայց Սոֆին մեկ մասնակից պարտք մնաց Արամեին:

Լիլիթ Վանեցյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին