▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ էին անում Արթուր Ալեքսանյանն ու «Միսս Հայաստան» Լիլի Սարգսյանը մարզահամերգային համալիրի կից տարածքում

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ամենշաբաթյա անվճար մարզումներին երեկ  ներկա են գտնվել նաև օլիմպիական խաղերի ու աշխարհի չեմպիոն, ըմբիշ Արթուր Ալեքսանյանը և 2017 թվականի «Միսս Հայաստան» Լիլի Սարգսյանը:

Մարզումներն, ինչպես միշտ, անցկացվել են Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրին կից տարածքում:

2016 թվականի հոկտեմբերից ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն անցկացնում է «Կյանքը՝ սպորտի ռիթմով» անվճար առավոտյան մասսայական մարզումներ:

Ծրագիրը նախատեսված է տարիքային բոլոր խմբերի ներկայացուցիչների համար՝ անկախ նրանց մարզումային փորձից և մարզական վիճակից:

Ըստ ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքի, Արթուր  Ալեքսանյանը կողքից է հետևել մարզումներին, քանի որ ոչ սպորտային հագուստով է եղել, միայն հասցրել է լուսանկարվել երկրպագուների հետ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին