▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Spice girls» աշխարհահռչակ խմբից Մել Բին կրում է Սիրուշոյի զարդերը. երգչուհին ցանկանում է գալ Երևան

 

Սիրուշոն ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որից պարզ է դառնում, որ ժամանակին աշխարհահռչակ «Spice girls» խմբի անդամներից Մել Բին կրում է իր «Պռեգոմեշ» զարդերի հավաքածուի նոր` «Զանգեզուր» ականջօղերը:

««Spice girls» խմբից Մել Բին կրում է «Պռեգոմեշ» ականջօղերը և շնորհավորում է Երևանին: Սա երեկ տեղի ունեցած ամենազիլ իրադարձություններից մեկն է: Երբևէ կպատկերացնեի ՞ք Spice Girl, ով կկրի հայկական ավանդական զարդ: Մել Բի, դու հիանալի ես»,- գրել է Սիրուշոն:

Հավելենք, որ Մել Բի Instagram-ի իր էջում տեղադրել է տվյալ լուսանկարը` շնորհավորելով Երևանի տոնը և շնորհակալություն հայտնելով Սիրուշոյին տվյալ զարդի համար: Նա նշել է, որ չի համբերում, թե երբ է այցելելու Երևան:

Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Մել Բին հայերի հանդեպ իր սերն է արտահայտում: Վերջերս Մել Բ-ն Ամերիկայի «America's Got Talent» նախագծի շրջանակներում հայերեն է խոսել:

«Ինչպես ասում են հայերը, Դու ՎԵՐՋՆ ես»,- խոսելով նախագծի մասնակիցներից մեկի հետ նշել է երգչուհին:

Թերևս, այդ ամենում իր ներդրումն ունի նրա անձնական վարսահարդար հայազգի Կարեն Մադաթյանը:

 

 

Կարդացեք նաև` Դու վերջն ես. համաշխարհային երգչուհի Mel B-ն հայերենով դիմել է նախագծի մասնակցին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին