▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նա գող է, այլ ոչ թե մարդ. Արմեն Ջիգարխանյանը պատմել է ողջ ճշմարտությունը կնոջ հետ կոնֆլիկտի մասին

 

Հայտնի դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանը ռուսական առաջին ալիքի եթերում պատմել է կնոջ`Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ իր կոնֆլիկտի մասին:

«Այդ կինը` Վիտալինան, ինձ անարդար ձևով շատ մեծ ցավ է պատճառել: Ես այս պահին պատրաստ չեմ նրան ներելու: Վստահ ասում եմ` ոչ: Նա իրեն ճղճիմ ձևով է պահել, նա գող է, այլ ոչ թե մարդ»,- ասել է Ջիգարխանյանը` հավելելով, որ իրենից 44 տարով երիտասարդ կնոջ հետ կոնֆլիկտի մանրամասները կպատմի հիվանդանոցից դուրս գրվելուց հետո:

Դերասանը պատմել է նաև, որ ինքն ու կինն արդեն վաղուց իրար չեն հասկանում, հաճախ էին վիճում: Բժիշկների կարծիքով` հենց վերջին վիճաբանությունն էլ դարձել է դերասանի հիվանդության սրացման պատճառ:

82-ամյա դերասանը խոստովանել է, որ չի ցանկանում տեսնել կնոջը: Նա վստահ է, որ կինը կարող էր ցանկանալ նրա մահը, որպեսզի ստանա իր կարողությունը:

Նշենք, որ որոշ աղբյուրների համաձայն` դեռ ամիսներ առաջ Արմեն Ջիգարխանյանը իր ողջ ունեցվածքը կտակել է երիտասարդ կնոջը: 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արմեն Ջիգարխանյանը ոստիկանությունում հաղորդում է տվել` կնոջ՝ դաշնակահարուհի Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային մեղադրելով իրեն սպանելու փորձի համար: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին