Գարիկ Մարտիրոսյանի կինը` Ժաննա Լևինան, Instagram-ի Story բաժնում ներկայացրել է իր պատրաստած թփով տոլման` նշելով, որ հայկական տոլման աշխարհի ամենահամեղ տոլման է:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ժաննան ներկայացրել էր համացանցային օգտատերի` իրեն ուղղված մեկնաբանությունները, ովքեր ափսոսանք էին հայտնել, որ նա հայուհի չէ: Ժաննան կրկին անդրադարձել է տվյալ թեմային` նշելով, որ հեռացրել է այդ մեկնաբանողների մասին գրառումն իր էջից, քանի որ իր հետ կապվել են հենց այդ մեկնաբանողների հարազատները: