▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լարվել են Նունե Եսայանի և Արամեի հարաբերությունները. Ավո Խալաթյանը միջամտել է

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

«Հայաստանի ձայնը 4» փակ լսումների 2-րդ փուլի ընթացքում մասնակցին իրենց կողմը գրավելու համար ոչ հաճելի շփում տեղի ունեցավ Արամեի և Նունեի միջև։ Նունե Եսայանը, փորձելով իր «աշխատանքային փորձը» ներկայացնել, նշել է, որ ինքը արդեն 30 տարի է բեմում է, իսկ Արամեն հակադարձել է, որ ինքը  30 տարի դեռ կլինի բեմում։ Եթերում ամեն ինչ ավարտվեց փոխադարձ ակնարկներով։
Այդ քննարկումը չի ավարտվել եթերային տարբերակով։ Ըստ մեր աղբյուրների՝ Նունեն և Արամեն լուրջ զրույց են ունեցել այդ նկարահանումից հետո և Նունեն զգուշացրել է Արամեին զգույշ լինել իր հանդեպ հումորներ անելուց։ 

Հ.Գ. Ասում են որ այս թեմայի առնչությամբ զրույց է ունեցել նաև Ավո Խալաթյանը, ով Արամեին հորդորել է իր չափը ճանաչել։  

Լուրի իսկությունը ճշտելու համար փորձեցին կապվել երկու կողմների հետ, սակայն մեր հեռախոսազանգերը մնացին անպատասխան։ 

Ձեզ ենք ներկայացնում այդ շփման տեսանյութը. 

 

Նյութի աղբյուրը` Boomnews.am

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին