▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զարուհի Բաբայանն ամուսնու՝ հետախուզման մեջ գտնվող գործարարի կողմից խաբվելու մասին

 

 

 

 

 

 

 

 

 

Օրեր առաջ մամուլում հայտնվեց մի հրապարակում, որը վերաբերվում էր պարուհի, դերասանուհի Սոֆի Դևոյանի որդուն՝ Հովհաննես Պողոսյանին: Հրապարակման մեջ, որը վերնագրված էր «Գործարարը «քցել է» Սոֆի Դևոյանի որդուն և անհետացել», նշվում էր, որ սնանկ ճանաչված թռչնամսի և հավկիթի արտադրությամբ զբաղվող Բաղրամյանի թռչնաբուծական ֆաբրիկայի սեփականատեր Արմենակ Խաչատրյանի պարտատերերի ցանկում է նաև  Հովհաննես Պողոսյանը, ով իրեն պատկանող Գնդեվազի թռչնաֆաբրիկան շահագործման իրավունքով հանձնել էր Ա. Խաչատրյանին, բայց վերջինս այստեղ էլ պարտքեր կուտակելուց հետո անհետացել է:

Թեմայի շուրջ պարզաբանում ստանալու նպատակով Asekose.am-ը կապ հաստատեց Հովհաննեսի կնոջ՝ երգչուհի Զարուհի Բաբայանի հետ, ով հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալուց՝ նշելով, որ ոչնչից տեղյակ չէ.

«Չգիտեմ, թե ինչի մասին է խոսքը, ես չեմ կարդացել տվյալ հոդվածը: Եվ բացի դրանից էլ, ես կոմպետենտ չեմ պատասխանելու նման հարցերին, ոչ մի բան չեմ կարող ասել»,- նշեց Զարուհի Բաբայանը:

Վերջում ավելացնենք, որ Asekose.am-ը փորձեց զրուցել նաև անձամբ Հովհաննես Պողոսյանի հետ, ում անվան հետ էլ անմիջականորեն կապված է այս պատմությունը, սակայն երգչուհին կտրականապես հրաժարվեց փոխանցել ամուսնու հեռախոսահամարը:


Հեղինակ՝ Ա. Մաթևոսյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին