▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շատ գեղեցիկ ես, իմ կրտսեր հայ քույր. Շերը` Քիմ Քարդաշյանին

Հելոուինի օրն ամերիկյան հեռուստաստղ Քիմ Քարդաշյանը հանդես է եկել մի քանի կերպարներով: Նա ներկայացել է նաև հայազգի երգչուհի Շերլին Սարգսյանի երտասարդության կերպարով: Նրան ուղեկցել է մտերիմ ընկերը՝ Ջոնաթան Չիբանը, որը հագնված է եղել Շերի նախկին ամուսնու՝ Բոնոյի պես:

Հայազգի երգչուհի Շերը թվիթերյան իր էջում անդրադարձել է Քիմի այս քայլին և կատարել հետևյալ գրառումը.  «Քիմ Քարդաշյան, արթնացա ու տեսա, որ դու ինձ պես ես հագնվել: Շատ գեղեցիկ ես, իմ կրտսեր հայ քույր»:

Իր հերթին Քիմը պատասխանել է Շերին` գրելով. «Ես քեզ շատ եմ սիրում»:

Հիշեցնենք, որ վերջերս Քիմ Քարդաշյանը Harper’s Bazaar ամսագրի համար ներկայացել է Շերի կերպարով՝ նշելով, որ նրա արվեստի մեծ երկրպագուն է: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին