▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինձ դեռևս չեմ ուզում այդ երջանկությամբ «բանտարկել». Լևս Դավթյան

Life.panorama.am-ը գրում է.Դերասան Լեւս Դավթյանի մասնակցությամբ վերջին հեռուստասերիալը ամռանը ցուցադրված «Դեպի երազանք» ֆիլմաշարն էր: Պարզվում է` դերասանն իր համար կարեւոր որոշում է կայացրել` այլեւս չխաղալ երկարաժամկետ հեռուստասերիալներում:

«Երկարատեւ սերիալներն ինձ բացի փողից, ուրիշ ոչինչ չեն տալիս: Իհարկե, ինձ եւս գումար հարկավոր է, բայց  արդեն երկու տարի է, ինչ որոշել եմ այլեւս չնկարվել երկարաժամկետ սերիալներում: Առաջարկներ կան, քասթինգների հաճախ եմ հրավիրվում, ու սա չեմ ասում գլուխ գովելու մտադրությամբ, պարզապես եւ թատրոնային զբաղվածությունս է շատ մեծ, եւ ինձ հաճելի չէ տարիներով աշխատել մի նախագծի վրա. ես դեմ եմ եւ դրանց սցենարներին, եւ նրանց ընտրած չդերասաններին, եւ դրանցում առկա մշտական լաց ու ողբին հետ զրույցում նշեց նա:

Լեւսն իրեն տեսնում է յուրաքանչյուր ժանրում.

«Առաջ մտածում էի, թե մի ժանրի դերասան եմ, բայց փորձը ցույց տվեց, որ կարող եմ ներկայանալ ամենատարբեր ժանրերում: Ինձ մշտապես հետաքրքիր է փորձել ու անել այն, ինչ նախկինում չեմ արել, ինձ հետաքրքիր են այն կերպարները, որոնց շուրջ պետք է շատ մտածեմ, դրանք կերտելու համար շատ պիտի աշխատեմ, անգամ այն դերերը, որոնք իրենցից վտանգ են ներկայացնում: Այդ պատճառով չեմ ընդունում, երբ մեր դերասաններից շատերը, ընդ որում լավագույն դերասանները եւ այդ թվում բավականին տարիքով դերասաններից շատերը տարիներով սերիալներում նույն բանն են անում, ինչ արել են նախորդներում: Նրանց դեմքերին արդեն սովորել ես, բայց ինձ համար նույնիսկ ամոթ ու հոգնեցուցիչ է նման կերպ աշխատելը: Պետք է միայն փող աշխատելու մասին չմտածես»,- ընդգծեց դերասանը:

Ի դեպ` Լեւս Դավթյանին հեռուստադիտողը կտեսնի նաեւ Մհեր Մկրտչյանի «Լյուդվիգ անունով ոզնին» կատակերգությունում:

«Մհեր Մկրտչյանի նոր ֆիլմում շատ փոքրիկ դերով եմ ներկայանալու: Ինձ հետ կապված միայն մի տեսարան կա: Թեեւ դերս փոքր էր եւ ընդամենը մեկ օր եմ աշխատել այս ֆիլմում, բայց Մ. Մկրտչյանի հետ աշխատաելու համար արժեր: Նա մեր թատրոնի գեղարվեստական ղեկավարն է, Մհերը շատ հետաքրքիր ռեժիսոր է, ով Հայաստանում միակն է, ով դերասանին խնդիրներ է տալիս, նրան բացում է եւ հրաշալի գիտի, թե ինչ է ուզում ստանալ: Նա կարողանում է այնպես անել, որ դերասանն անի այն ամենը, ինչ երբեք չի արել, քանի որ լավ ռեժիսոր չի եղել: Մ. Մկրտչյանի անցած դպրոցը մեզ համար շատ մեծ առավելություն է թե թատրոնում, եւ թե ֆիլմում»,- պատմեց Լեւս Դավթյանը:

Նյութը՝սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին