▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Ջիգարխանյանը հայ ընկերներից բնակարան է նվեր ստացել

Արմեն Ջիգարխանյանի ընկերները նրա համար բնակարան են գնել. նա կնոջից բաժանվելուց հետո զրկվել էր անշարժ գույքից: Այս մասին դերասանի ընկեր Արթուր Սողոմոնյանը հայտնել է «Մարդը եւ օրենքը» ծրագրում, հայտնում է armenia.im-ը:

«Նա իր սեփական կացարանն ունի և այսօրվանից այնտեղ է բնակվում,- հայտարարել է Սողոմոնյանը: – Այդ շրջանում  դա հրաշալի բնակարան է: Այս պատճառով կարծում եմ, որ պատմությունն ավարտվել է»:

Արմեն Ջիգարխանյանի փաստաբան Եվգենի Պարֆյորովն ասել է, որ Վիտալինան ոչ միայն իր անունով է դարձրել ամուսնու 3 բնակարանները, այլեւ «մաքրազարդել» է նրա դրամական հաշվեհամարները:

Ինքը Ջիգարխանյանը հայտարարել է, որ ցանկանում է Վիտալինայի հետ կապված իր կանքի էջը փակել, եւ այլեւս մտադիր չէ այս թեման քննարկել: Դերասանն ասել է, որ կատու է պահում, եւ հիմա նա է դարձել իր ամենամտերիմ էակը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին