▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բոլորն ասում են, որ ես միլիոնատեր եմ. Թինա Քեյ

 

 

 

 

 

 

 

 

 

 

Asekose.am-ի բլից հարցերին պատասխանել է ակրոբատ, երգչուհի և պարուհի Թինա Քեյը:

Կյանքի ամենամեծ ձեռքբերումն ու ձախողումը:

Իմ արվեստն ու իմ երկու երեխաներն իմ կյանքի ամենամեծ ձեռքբերումներն են:

Եթե հնարավորություն ունենայիք կյանքը նորից սկսելու, ապա ի՞նչը կփոխեիք: 

Եթե Աստված կամենար, որ նորից ապրեի, հաստատ կանեի այն ամենն ինչ արել եմ, քանի որ ես ապրել և ապրում եմ շիտակ, պարզ ու ընկերներիս համար միշտ կլինեի առաջնային՝ինչպես եղել եմ:

Աշխատանքից դուրս ինչպե՞ս կբնութագրեք ինքներդ Ձեզ 3 բառով: 

Բարի, անկեղծ ու ընկերներին դժվար պահին հասնող:

Ո՞րն է այն կարգախոսը, որով առաջնորդվում եք Ձեր կյանքում: 

Կյանքդ ապրիր երգով ու ժպիտով և երբեք մի հանձնվիր:

Վերջին անգամ ե՞րբ և ու՞մ եք ասել`կներես 

Վերջին անգամ ասել եմ կներես բալիկիս՝ Կամիլային:

Վերջին անգամ ե՞րբ և ու՞մ եք ասել` սիրում եմ: 

Կրկին բալիկիս:

Խոսք, որը չեք հասցրել ասել: 

Մենահամերգ:

Ո՞ւմ եք կարոտում: 

Քրոջս և եղբորս, ովքեր բնակվում են Լոնդոնում:

Իրադարձություն, որը ստիպել է Ձեզ արտասվել: 

Հարազատիս կորուստը:

Ես երջանիկ կլինեի, եթե 

Աշխարհում բացարձակ խաղաղություն տիրեր:

Բամբասանք Ձեր մասին, որը Ձեզ զվարճացրել է:

Բոլորն ասում են, որ ես միլիոնատեր եմ, չգիտեմ, թե ինչու: Չկա նման բան՝ ես իմ քրտինքով եմ աշխատում և ստեղծում:

Հեղինակ՝ Անահիտ Հարությունյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին