▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ տհաճ պատմության մեջ է ընկել Միխայիլ Գալուստյանը խորովածանոցի հայ սեփականատիրոջ պատճառով

Հայտնի հաղորդավար, շոումեն Միխայիլ Գալուստյանը դիմել է Ռուսաստանի Դաշնային հակամենաշնորհային ծառայության Չելյաբինսկի վարչություն` բողոքելով, որ քաղաքի խորովածանոցներից մեկի պաստառի վրա օգտագործել են իր նկարն առանց իր համաձայնության: Դերասանը պաստառին ներկայացված էր խոհարարի տեսքով ու գովազդում էր ածխի վրա պատրաստված խորոված, շաուրմա:

Պարզվել է, որ խորովածանոցի տերը հայ է եղել, ով արդեն հեռացրել է Գալուստյանի նկարով գովազդային պաստառը: Սեփականատեր Կարեն Արզաքանցյանը խոստովանել է, որ Գալուստյանին խոհարարի կերպարով իր խորովածանոցի գովազդային պաստառին է պատկերել, քանի որ նրան շատ է հարգում՝ որպես արտիստի:

«Նրան միշտ էլ հավանել եմ: Ես հայ եմ, նա հայ է: Հաճելի է գիտակցել, որ մենք այսպիսի տաղանդավոր մարդիկ ունենք: Բայց պաստառը ես արդեն հանել եմ»,-ասել է հայ գործարարը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին