▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երգչուհիներից մեկը փսխեց, իսկ հաղորդավարը հարբած էր. «Փոփ Արտ»-ի հաղորդավարուհիները՝ անձնականի, հարսանիքներ վարելու մասին

 

Boomnews.am կայքի զրուցակիցներն են «Փոփ Արտ» հաղորդաշարի հաղորդավարուհիներ Անահիտ Հարությունյանը և Սաթենիկ Խաչատրյանը։ 
Աղջիկները միշտ փորձում են հնարավորինս շատ բացահայտումներ անել իրենց հյուրերի անձնական կյանքի մասին և խորանալ շատ մանրուքների մեջ։ Մեր հարցին ի պատասխան,թե  լինում է պահ, որ դուք ձեզ դնում եք հյուրի տեղը ու մտածում եք, թե ինչ կպատասխանեիք, երբ ձեզ այդքան խիստ անձնական հարցեր տան, աղջիկները նշեցին, որ իրենց հյուրերը ի սկզբանե գիտեն հաղորդման ֆորմատը ու գալիս են պատրաստված և տրամարդված։  Սաթենիկը նշեց նաև, որ իրենց փորձում են միշտ մնալ էթիկայի սահմաններում ու այսքան տարիների ընթացքում երբեք չեն վիրավորել իրենց հյուրին, իսկ Անահիտը ասաց. «Մենք մեր սեփական աղբյուրներով փորձում ենք հյուրի մասին հնարավորինս շատ ու հետաքրքիր տեղեկատվություն իմանալ։ Այո, եղել է պահ, երբ ես ինքս մտածել եմ, թե արդյոք ինչ պատասխան կտայի եթե լինեի մեր հյուրի աթոռին: Ու ըստ դրա կարծում եմ, որ եթե մարդ հանրային է և պատ չի ստեղծել իր անձնականի և հանրության միջև, ուրեմն պետք է պատրաստ լինի ցանկացած հարցի և դրան պատասխան տալուն»:

Ինչպես Անահիտը նշեց, մենք էլ մեր սեփական աղբյուրները ունենք ու մեր տեղեկություններով, հարգելի Սաթենիկ, Ձեր կոլլեգան հաղորդաշարի տնօրենի ազգականն է։ Արդյո՞ք երբևէ այդ փաստը Դուք զգացել եք։ Արդյո՞ ք քննարկումների ժամանակ այդ փաստը օգնում է Անահիտին վերջնական որոշումների վրա ազդելու։
Եվ հարց Անահիտին։ Անահիտ ջան, երբևէ փորձե՞լ եք Ձեր «դիրքը» ծառայեցնել հյուրի ընտրության կամ հարցերը որոշելու առումով։
Սաթենիկ։ Նախ ասեմ, որ ձեր տեղեկությունը բացարձակ ճշմարտություն է, որը գրեթե բոլորին է հայտնի, այնպես որ)))))) Անահիտն իմ ամենամտերիմ մարդկանցից մեկն է, կարծում եմ, որ սրանով իսկ արդեն պարզ է, որ մեր միջև որևէ մրցակցություն, մեկը մյուսին թելադրելու և իր որոշումը վերջնական համարելու խնդիր չի կարող լինել: Ամեն ինչ որոշում և կառուցում ենք միասին:
Անահիտ։ Մենք հասկանում ենք, որ հետևելով մեր հարցազրույցներին փորձում եք նմանվել մեզ և «ինտրիգ» եք հետապնդում )))) Հաղորդաշարի հիմնադիր, տնօրենի ազգական լինելը միմիայն պարտավորեցնում ու էլ ավելի պատասխանատվության զգացում է ստեղծում, ոչ ավելին։


Սաթենիկ ջան, Անահիտի ֆեյսբուքյան էջին հետևելով հասկանում ենք, որ ինքը ամուսնացած է ու հիմա մեկ հարց է առաջանում։ Դուք երբեք չեք խոսել Ձեր անձնական կյանքի մասին։ Կպատմեք արդյո՞ք, թե ինչ փուլում է այն, արդյո՞ք սպասում եք սպիտակ ձիով ասպետին։
Ինձ թվում է, վերևում տրված իմ պատասխաններից հետո, ես պարզապես այլ տարբերակ չունեմ, քան՝ անկեղծ և բաց պատասխանելը: Այս փուլում ես սպասում եմ իմ ասպետին՝ սպիտակ ձիով, թե՝ առանց դրա, ժամանակը ցույց կտա: 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Դուք համարվում եք հանրային դեմքեր, երբևէ առաջարկ ստացել եք հարսանիք, կնունք կամ ծնունդ վարելու։ Եթե ոչ, ապա ինչպես կարձագանքեք այդ առաջարկին և ինչ հոնորար կպահանջեք ։
Անահիտ։ Ոչ միայն առաջարկ չենք ստացել հարսանիք վարելու, այլ նաև չենք մտածել այդ մասին))))։ Իհարկե եղել են դեպքեր, երբ մասնակցել ենք ոչ կոմերցիոն միջոցառումներին, սակայն հոնորար նշելը կարծում եմ սխալ է, որովհետև աշխատանքի ծավալի և տարիների հետ չենք բացառում, որ հնարավոր է նաև հոնորարի փոփոխություն։ 

Սաթենիկ։ Հարսանիք, կնունք կամ ծնունդ վարելու փորձ և առաջարկ չեմ ունեցել, փոխարենը՝ որպես հանրային մարդ կորպորատիվ միջոցառումներ վարել եմ: Ինչ վերաբերում է արձագանքիս, ապա երբևէ չեմ մտածել, թե ինչպիսին կլինի այն: Կարծում եմ՝ ցանկացած գիտակից և հայտնի մարդ դրան շատ նորմալ կվերաբերվի, քանի որ այդ հրավերները նաև կանխատեսելի են: Այլ հարց է՝ ցանկությունը կա դրանց մասնակցելու, թե՝ ոչ: Իսկ եթե խոսեմ պահանջած հոնորարից, ապա Փոփ Արտ-ի շրջանակներում մենք ինքներս հոնորարի մասին հարց հնչեցնում ենք մեր հյուրերին, սակայն, նշել, թե կոնկրետ որքան աշխատավարձ են ստանում նրանք, երբեք չենք հարցնում, քանի որ դա, կարծում եմ, արդեն ոչ թե անձնական, այլ՝ շատ խիստ անձնական հարց է: Այնպես որ, հարցի այդ մասը ես պարզապես կշրջանցեմ))))։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին