▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խոսքի և երաժշտություն անթերի համադրում. Project LA

Երաժշտական նոր ու բացառիկ նախագծի՝ Project LA-ի մասին խոսելիս միշտ ցանկություն ունես տեքստդ ու խոսքդ չծանրաբեռնել ավելորդ մակդիրներով ու երևույթը ներկայացնել այնքան պարզ ու մաքուր, որքան ինքը՝ այս յուրօրինակ նախագիծն է:

Խոսքի և երաժշտության նրբաճաշակ միաձուլումն, իրոք, անթերի է, որովհետև հայ ու համաշխարհային պոեզիայի գոհարների համար գրված երաժշտությունը ստեղծվել ու հնչում է բյուրեղյա մաքրությամբ:

Project LA-ի երգերը գրված են պրոֆեսիոնալի ձեռքով, գրագետ, լակոնիկ, շատ գեղեցիկ, շքեղ գործիքավորումներով, անդիմադրելի հմայք ունեն:

Նախագծի ու դրանում ներառված երաժիշտներին ոգևորող Լևոն Արևշատյանի ինքնուրույն, յուրահատուկ ու երբեմն վերերկրային մտածողությունը ակնհայտ է: Project LA-ի կատարումը դեռ չվերջացած, դու արդեն ցանկանում ես, որ նորը սկսվի ու ավելին՝ դու զգում ես, թե քեզ ուր է ուղորդելու այդ նորը՝ իր չքնաղ բառերով ու գեղեցիկ երաժշտությամբ:

Այնպես որ, լսեք Project LA ու հասկացեք, թե ինչպիսին է լինում խոսքի ու նոտայի անթերի համադրությունը, որին արդեն սիրահարվածները երեկ բացառիկ հնարավորություն ունեցած շփվելու գեղեցիկի հետ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին