▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուզում եմ հայկական սուրճի բրենդ ստեղծել. Սերժ Թանկյան

 

 

Օրերս SOAD խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը Expert-ին հարցազրույց է տվել, որում հիմնականում խոսել է «Կոլովրատի մասին առասպել» ֆիլմի երաժշտությունը գրելու մասին:

Հարցազրույցի վերջում Թանկյանը խոսել է իր առաջնահերթությունների մասին` ասելով, որ իր համար առաջնայինը որդին և նրա հետ ժամանակ անցկացնելն է:

Թանկյանի խոսքով` ինքը պատրաստ է հանուն որդու մեկ ժպիտի զրոյացնել իր կարիերան և երաժշտական գործունեությունը, ապա անդրադառնալով իր ներկայիս գործունությանը` նշել է հետևյալը.

«Եթե խոսենք ստեղծագործականության մասին, ապա հիմա ես երաժշտություն եմ գրում: Հետագայում էլ եմ գրելու: Եվ մի քանի գաղափար ունեմ, օրինակ՝ հայկական սուրճի բրենդ ստեղծել, որովհետեւ ես սիրում եմ այն: Կան շատ բաներ, որոնք ես ցանկանում եմ փորձել անել: Տեսնենք` ինչ կստացվի»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին