Life.panorama.am-ը գրում է, որ իր զրուցակիցն է դերասանուհի, հոգեբան Իննա Խոջամիրյանը: Նա ոչ միայն խոսել է «Էլենի օրագիրը» հեռուստասերիալից, որտեղ այժմ նկարահանվում է, այլեւ պատմել է նոր ֆոտոշարքի մասին:
-Իննա, «Էլենի օրագիրը» հեռուստասերիալում մարդիկ Ձեզ նորովի բացահայտեցին: Ինչպե՞ս կգնահատեք այստեղ Ձեր աշխատանքը:
- Տրամադրվածությունը թե նախագծի սկզբին, թե հիմա՝ մի քանի ամիս անց, նույնն է։ Չեմ բացառում, հուզական ու մասնագիտական այրման պահեր եղել են, բայց դա տրամաբանական է ու տանելի։ Հերոսուհու ուսերին միշտ էլ մի ամբողջ նախագծի ծանրություն կա, որը պատվով պետք է տանել մինչև վերջին նկարահանման օրը։ Սա ինձ համար մեծ պատասխանատվություն է. անընդհատ աշխատում եմ թե՛ Էլենի վրա, թե՛ իմ
- Այստեղ մարմնավորում եք Ձեզնից բավականին փոքր աղջկա: Տարիքայինտարբերությամբ խաղալը դժվար չէ՞:
- Սա առաջին անգամն է, որ մարմնավորում եմ ինձնից փոքր, այն էլ դեռատի աղջկա։ Դեռահասության ճգնաժամն ամենաբարդ շրջափուլերից է կյանքում։ Նրանք ագրեսիվ են, դյուրագրգիռ, անկայուն, էմոցիոնալ, խոցելի... Այս ամենն այնպես պետք է արտահայտել կերպարում, որ և պատանեկան համն ու հոտը պահպանվի, և միևնույն ժամանակ մանկական չդառնա։ Այս հարցում հոգեբանի մասնագիտությունն ինձ ավելի քան օգնում է։
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում