Օրերս հետևում էի «Հայաստանի ձայն»-ը նախագծի կիսաեզրափակիչ փուլին: Այս փուլի կանոնների համաձայն` մասնակիցները պետք է հանդես գան նաև իրենց մարզիչների հետ: Ուշադրություևս գրավեց Սոֆի Մխեյանը, ում բառիս բուն իմաստով օգնության էր հասել Վիգեն Հովսեփյանը: Իսկ ինչու եմ նշում «օգնություն» բառը, որովհետև Վիգենը և եզրափակչում հայտնված մասնակիցները, երգը բաժանելով 4 մասի, փորձում էին փրկել Սոֆիին խայտառակությունից:
Նորություն չեմ ասի, որ երբեք էլ Սոֆի Մխեյանը չի փայլել երևելի ձայնով, սակայն այն, ինչ նա արեց այդ օրը, ուղղակի առանց մեկնաբանության թողնելն անհնարին կլիներ: Հիմա կարող են Սոֆի Մխեյանին սատարողները նշել, որ ես չար ու նախանձ եմ, սակայն նրանց առաջարկում եմ հետևել youtube-ում արված մեկնաբանություններին, որոնցից մի քանիսը ներկայացնեմ ստորև:
«Ամոթ է, մարզիչը, որ երգել չիմանա էլ ինչ…», «Սոֆի, ամոթ է և Դուք էլ ժյուրի եք համարվում, «ուսուցիչ», «Ես պարզապես ներողություն եմ խնդրում, եթե կվիրավորեմ Սոֆիին, պարզապես ամոթ է, դուք, հարգելի Սոֆի, պարզապես պետք ա չերգեիք, խայտառակեցիք ձեզ, ինչ է սա, ու դու մարզիչ եք, ձայնը փորից չեք կարում հանեք ու սովորեցնում եք ուրիշներին: Այ ձեր թիմի մասնակիցներից հաստատ դուք ունեք շատ բան սովորելու, ամոոոթ»:
Նշեմ, որ այսքանով մեկնաբանությունները և Սոֆիին ուղղված քննադատությունները չեն ավարտվում:
Պարզապես իրավիճակը հասկանալու համար առաջարկում եմ «վայելել» Սոֆիի կատարումը, ուղղակի հարկ է նաև նշել, որ ըստ կարծիքների` Սոֆիի եզրափակիչ անցած երգչուհին` Քրիստինա Խալատովան, հաղթելու մեծ շանսեր ունի, մնում է հասկանալ, թե Սոֆին ինչքանով կկարծի, որ իր սանի հաղթելու և նրան ինչ-որ մի բանում կրթելու հարցում ինքը ներդրում է ունեցել:
Հեղինակ` Ա. Գ