▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջիգարխանյանի կինը ինսուլինի փոխարեն մեծ չափաբաժնով հանգստացնող միջոցներ է ներարկել նրան

armtimes.com-ը գրում է. Արմեն Ջիգարխանյանի փաստաբանն անցկացրել է սեփական հետաքննությունը: Համաձայն նրա տվյալների, Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայան` սկանդալային ամուսնալուծությամբ արդեն նախկին կինը, նրան շարունակ ուժեղ ազդող հանգստացնող դեղամիջոցներ է ներարկել, իսկ դերասանը կարծել է, թե ինսուլին է ստանում: Այս մասին հայտնում է Комсомольская правда-ն:

Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ Ջիգարխանյանի թատրոնի առանձնասենյակում նրա կնոջ կողմից տեղակայված թաքնված տեսախցիկների մասին, Վիտալինային առաջադրվեց մեղադրանք` ուրիշի անձնական տարածքի ու անձի անձեռնմխելիության իրավունքի խախտման հոդվածով: Դերասանի փաստաբան Եվգենի Պարֆյոնովի խոսքերով, արդեն հավաքվել են նաեւ խարդախության հոդվածով գործի նյութերը, որի միջոցով էլ հենց փորձելու են վերադարձնել գումարն ու բնակարանը:

Խոսքը Մալոգվարդեյսկի փողոցի բնակարանի մասին է: Փաստաբանի պնդմամբ, Արմեն Ջիգարխանյանը համոզված է եղել, որ բնակարանն իրենց համատեղ սեփականությունն է, այլ ոչ թե միայն Վիտալինայինը:

Մինչ վերջին ժամանակները Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ներկայացուցիչ Էլինա Մազուրը հայտարարում էր, որ տունը, որտեղ ապրել են միասին ամուսիններն ու այժմ ապրում է Վիտալինան, գնվել է Վիտալինայի կողմից ապառիկ տարբերակով` բանկից վերցված տոկոսագումարով: Պարֆյոնովը ամբողջությամբ հերքել է այս պնդումներն ու փաստել, որ Մազուրի խոսքերը հավաստող որեւէ իրավական փաստաթուղթ գոյություն չունի, այդ դեպքում տունը պետք է բանկի վերահսկողության կամ գրավի տակ լիներ, սակայն բանկային համակարգում այդ բնակարանը ներառված չէ, այն համարվում է անձնական սեփականություն:

Փաստաբանը նաեւ պարզաբանել է, որ իրեն տարօրինակ է թվացել, թե ինչու է Ջիգարխանյանը մշտապես կատարել կնոջ ասածները, նա սեփական հետաքննությունն է իրականացրել ու հայտնում է, որ իրականում այս պատմության տակ չափազանց լուրջ հանգամանքներ կան թաքնված, ու Վիտալինան պարբերաբար Ջիգարխանյանին ներարկումներ է արել` խառնուրդ հանգստացնող դեղամիջոցներով, բարձր դոզայով:  Դերասանը կարծել է, թե հոգատար կինը հետեւում է իր ինսուլինի` ժամանակին ներարկմանը: Այդ դեղամիջոցների հետեւանքով Արմեն Ջիգարխանյանը մշտապես թույլ եւ անհավասարակշիռ վիճակում է եղել ու չի հասկացել` ինչ է կատարվում շրջապատում:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին